098 606393
Public Monitoring Group Conducts Unannounced Visit to Yerevan-Kentron Penitentiary pmg.am news

Հանրային մոնիթորինգի խումբը չհայտարարված այց է իրականացրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

Դիտորդների խումբը չհայտարարված այց է իրականացրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ 2026 թվականի ապրիլի 3-ին Դիտորդների խումբը իրականացրել է չհայտարարված այց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Այցի շրջանակներում Խմբի անդամները շրջել են հիմնարկի տարածքով և ծանոթացել ազատազրկված անձանց պահման պայմաններին։ Խմբի անդամները իրականացրել են անհատական զրույցներ ազատազրկված անձանց հետ։ Հավաքագրված տվյալները ներկայումս գտնվում են մանրամասն ուսումնասիրման և ամփոփման փուլում։ Այցի արդյունքների ամփոփումից հետո Խումբը գրություններ կհասցեագրի համապատասխան գերատեսչություններին։