098 606393
Monitoring Group Member Participates in Public Discussion on the New Conditional Early Release Procedure

Ազատազրկման այլընտրանքային պատժի նոր ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկմանը մասնակցում է Մոնիթորինգի խմբի անդամը

✅ Հանրային քննարկում՝ պայմանական վաղաժամկետ ազատման նոր ընթացակարգի վերաբերյալ Մարտի 5-ին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր ընթացակարգի, գնահատման չափորոշիչների և ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են Քրեակատարողական ծառայության, Արդարադատության նախարարության, հասարակական կազմակերպությունների, դիտորդների խմբի ներկայացուցիչներ, իրավաբաններ, փորձագետներ, ուսանողներ և այլ շահագրգիռ կողմեր։ Ծովինար Թադևոսյանը մասնակիցներին ներկայացրել է նոր մոտեցումները, որոնց նպատակն է զարգացնել ազատազրկված անձի հետ իրականացվող անհատական աշխատանքը, փոխկապակցել վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության համար ստեղծված ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը և պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը։ Բացի այդ՝ բալային համակարգին զուգահեռ՝ հաշվի է առնվելու մասնագետի կողմից տրված վարքագծային գնահատականը։ Այս մոտեցմամբ գնահատվելու են ոչ միայն ազատազրկված անձի առանձին գործողությունները, այլև նրա վերասոցիալականացման գործընթացի ընդհանուր դինամիկան: 🔻 Ծովինար Թադևոսյանը նաև ընդգծել է պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում արձանագրված հիմնական սկզբունքները. ☑️ Պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացման նպատակով զեկույցի կազմումը վերապահվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: ☑️ Զեկույցի հիբրիդային մոդել, որը ներառում է ինչպես բալային, այնպես էլ դատապարտյալի վարքի մասնագիտական գնահատում: ☑️ Զեկույցի հիմքում դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքում կազմված վերասոցիալականացման անհատական պլանի և դրա շրջանակում դատապարտյալի վարքի դինամիայի գնահատումն է վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից: ☑️ Զեկույցների գնահատման նոր ձևաչափը նախատեսում է ինչպես բալերի գումարման, այնպես էլ հանման հնարավորություն՝ գնահատման ենթակա դարձնելով նաև վարքում հնարավոր հետընթացները: Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունները, իսկ մասնակիցների դիրքորոշումները, առաջարկություններն ու դիտարկումներն ընդունվել են ի գիտություն։