098 606393
Deputy Minister of Justice and Prison Monitoring Group Reaffirm Commitment to Strengthening Cooperation webp news

Արդարադատության նախարարի տեղակալը և Դիտորդների խումբը վերահաստատել են համագործակցության ամրապնդման հանձնառությունը

2026թ․-ի հունվարի 29-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի /Խումբ/ նախագահ Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, Խմբի անդամներ Շուշան ԽՆԿՈՅԱՆԸ, Արման ՍԱՀԱԿՅԱՆԸ, Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, Մհեր ԿԱՐԱԳՈԶՅԱՆԸ և Թեմիկ ԽԱԼԱՓՅԱՆԸ հանդիպում ունեցան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ ՔՈՉԱՐՅԱՆԻ և նախարարության այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Խմբի 2025 թվականի գործունեության շրջանակներում արձանագրված խնդիրները, դրանց առնչությամբ առկա մտահոգությունները, ինչպես նաև՝ հնարավոր լուծման ուղիները։ Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ այցերի և շարունակական համագործակցության իրականացման վերաբերյալ՝ խնդիրների արագ և առարկայական հասցեագրման նպատակով։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ ՔՈՉԱՐՅԱՆԸ կարևորեց նման ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով հասարակական վերահսկողության դերը քրեակատարողական համակարգի բարելավման գործում։ Նա նշեց, բարձր է գնահատում Խմբի գործունեությունն ու ներդրումը ոլորտում առկա խնդիրների բացահայտման և բարձրաձայնման, ինչպես նաև՝ այդ խնդիրների լուծման հարցում։