098 606393

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մահացած ազատազրկված անձանց բժշկական փաստաթղթերի հասանելիության իրավական խոչընդոտների և հասարակական վերահսկողության արդյունավետության ապահովման անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը մտահոգություն է հայտնում ազատազրկված անձանց մահվան դեպքերի ուսումնասիրության ընթացքում բժշկական փաստաթղթերի և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասանելիության հետ կապված իրավական և գործնական խոչընդոտների վերաբերյալ։ Խնդիրը հերթական անգամ […]

Դիտորդների խումբն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ազատազրկված անձի մահվան դեպքի առնչությամբ

2026 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է ազատազրկված Արսեն Գևորգյանը։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նոյեմբերի 11-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արման Սահակյանը և խմբի անդամ Շուշան Խնկոյանը այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցի ընթացքում Դիտորդների խմբի անդամները հանդիպել և զրուցել են հիմնարկի պետի, մահացած […]

Դիտորդների խմբի հանդիպումը Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության միջազգային պատվիրակության հետ 

2026 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը հանդիպում է ունեցել Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության (OMCT) միջազգային պատվիրակության հետ, որի կազմում ընդգրկված էին նաև Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագետներ։  Միջազգային առաքելության նպատակն էր գնահատել Հայաստանում խոշտանգումների և դաժան, անմարդկային […]