098 606393

2026 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Բյուջեները քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում վերահսկողություն իրականացող հասարակական դիտորդների խմբի անդամները/Խումբ/։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով արդարադատության ոլորտում նախատեսված ուղղությունները, այդ թվում՝ ծառայությունները հասարակական սեկտորին արտապատվիրակելու հնարավորությունները։ Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչները ներկայացրին ոլորտների առաջնահերթությունները և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։

Խմբի անդամները ներկայացրեցին քրեակատարողական հիմնարկներում Խմբի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները, այդ թվում՝ վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքների իրականացման ընթացքում նկատվող բացերը։ Միաժամանակ վերջիններս իրենց պատրաստակամությունը հայտնեցին անհրաժեշտության դեպքում համագործակցության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով