
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբում նոր անդամների և փորձնակների ընդունելության ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն։ 1․ Դիմորդ կարող է լինել՝ - Հայերենին տիրապետող, - 23 տարին լրացած, - Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, - հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ 2․ Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝ - դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, - դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, - հանրային ծառայող է։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ - Անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն), - Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթղթի պատճենը, - Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր նամակը ստորագրված ՀԿ ղեկավարի կողմից, - ՀԿ կանոնադրության պատճենը, - Ինքնակենսագրությունը հայերեն լեզվով, - Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։ ՀԱՅՏԵՐ-ի և կից փաստաթղթերը ներկայացնել մինչև 2026թ-ի հունիսի 30-ը ժամը 18։00-ն։ Հայտը և կից փաստաթղթերը կարող եք ուղարկել Խմբի էլեկտրոնային փոստի հասցեին՝ prisonarmenia@gmail.com էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված՝ վերնագիր դաշտում նշելով Խմբին անդամակցելու հայտ։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով +37498606393 հեռախոսահամարին։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խմբի կողմից իրականացվող այցելությունների համար նախատեսված են վճարներ, որոնց կարգը սահմավում է Խմբի կողմից։
© 2026 PMG.AM։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։