
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2026 թվականի հունվար–փետրվար ամիսներին Դիտորդների խումբը ստացել է 68 ահազանգ ազատությունից զրկված անձանցից և նրանց հարազատներից։ Ահազանգերի վերլուծությունը ցույց է տալիս, որ խնդիրները շարունակում են կրել համակարգային բնույթ, հատկապես առողջապահական ծառայությունների և կալանքի պայմանների ապահովման ոլորտներում։ Արձանագրված դեպքերը մտահոգիչ են իրավական պարտավորությունների համատեքստում։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է կյանքի և առողջության պաշտպանության իրավունքը, իսկ Քրեակատարողական օրենսգիրքը պարտադրում է ապահովել պատշաճ բժշկական օգնություն և արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձանց համար։ Նման խնդիրները կարող են հակասել նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներին, որոնք արգելում են անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը։ Դիտորդների խումբը շարունակելու է փաստագրել խախտումները և պահանջել կոնկրետ, համակարգային լուծումներ։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը պետության ուղղակի իրավական պարտավորությունն է, ոչ թե հայեցողական մոտեցման հարց։
© 2026 PMG.AM։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։