
Վարչապետի հետ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ի բուժմասում 2026 թվականի ապրիլի 14-ին Դիտորդների խումբն իրականացրել է չհայտարարված այց «Արմավիր» ՔԿՀ։ ՔԿՀ-ում Դիտորդների խումբը հանդիպել է Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից մեկին՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին։ Առողջական խնդիրների պատճառով նա տեղափոխվել է բուժմաս (նախկինում հոսպիտալացված էր «Նաիրի» ԲԿ-ում): Դիտորդները հանդիպել են նաև այլ ազատազրկված անձանց, որոնք բարձրաձայնել են պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների և հոգեբանական աջակցության պակասի մասին: Այս և այլ հավաքագրված տվյալները ներկայումս գտնվում են մանրամասն ուսումնասիրման և ամփոփման փուլում։ Այցի արդյունքների ամփոփումից հետո Խումբը գրություններ կհասցեագրի համապատասխան գերատեսչություններին։
© 2026 PMG.AM։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։