098 606393
Prison Monitoring Group Expands Its Membership webp news

Դիտորդների խումբն ընդլայնում է իր կազմը

Դիտորդների խմբի կազմի ընդլայնում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2025թ. նոյեմբերի 25-ին հայտարարել էր նոր անդամների ընդունելության մասին։ Հայտարարության համաձայն՝ ստացվել էին անդամության հայտեր, և 2026թ. փետրվարի 12-ին Խմբի Հատուկ նիստի ընթացքում իրականացվել է ներկայացված հայտերի քվեարկություն։ Խմբի կարգի 26-րդ կետի համաձայն՝ Խմբի կազմը ընդլայնվել է։ 🗳 Քվեարկության արդյունքներով որպես անդամներ ընտրվել են․ ▪ Զարուհի Հովհաննիսյան - «Արդարության նոր մշակույթ» ՀԿ ▪ Անահիտ Մկրտչյան - «Արդարադատության հասանելիություն և արժանապատվություն» ՀԿ 🗳 Քվեարկության արդյունքներով որպես փորձնակ է ընտրվել․ ▪ Արա Սուքիասյան - «Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ 🔎 Խումբը շարունակելու է իր գործունեությունը՝ նպաստելով քրեակատարողական համակարգում թափանցիկության, մարդու իրավունքների պաշտպանության և արժանապատիվ վերաբերմունքի ապահովմանը։