
Նորություն 2026 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի /Խումբ/ նիստը։ Նիստի ընթացքում քննարկվեցին Խմբի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև՝ կազմակերպչական մի շարք թեմաներ։ Մասնավորապես, ձևավորվեց անդամության հայտերի քննարկման նպատակով հանձնաժողով։ Ամփոփելով նիստի օրակարգը՝ Խմբի անդամների կողմից ընդունվեց որոշում՝ սահմանված կարգին համապատասխան երկարաձգել Խմբի նախագահ Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը ևս չորս ամսով, ինչը պայմանավորված է նախագահի արդյունավետ գործունեությամբ և Խմբի աշխատանքների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
© 2026 PMG.AM։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։