
2026թ․-ի հունվարի 21-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի /Խումբ/ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, Խմբի անդամներ Շուշան Խնկոյանը, Արման Սահակյանը և Մարիամ Անտոնյանը հանդիպում ունեցան «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Կամո Մանուկյանի և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել քրեակատարողական համակարգում բուժօգնությանն առնչվող խնդիրները։ Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձան ազատազրկված անձանց բուժօգնության մատչելիությանը, բժշկական սպասարկման ընթացքում առաջացող խոչընդոտներին, ինչպես նաև՝ առողջական վիճակով պայմանավորված տեղեկատվության տրամադրման և դրա սահմանափակման հարցերին։ Հանդիպման ընթացքում կարևորվեց երկու կողմերի միջև համագործակցության ընդլայնումը և ամրապնդումը․ ձեռք բերվեց պայմանավորվածություն կազմակերպելու համատեղ այցեր քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խնդիրներին գործնական լուծումներ գտնելու նպատակով։ Միևնույն ժամանակ, կողմերը պայմանավորվեցին հրատապ հարցերի դեպքում ապահովել արագ կապ շտապ դեպքերում՝ հեռախոսազանգերի միջոցով։