Քովիդ 19 համաճարակի զարգացման մոդելավորում և կանխատեսում քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում անձնակազմի, դատապարտյալների իրար հետ և իրար միջև շփման հաճախականությունը, հիվանդացությունը, անձնակազմի և դատապարտյալների քանակակազմը, հիմնարկների ռեժիմը և մի շարք այլ հարցեր, որոնք կարող են ազդել Քովիդ-19 համաճարակի զարգացման և փոխանցման ինտենսիվության վրա, եկել է այն համոզման, որ վարակիչ հիվանդությունների, այդ թվում Քովիդ-19-ի տարածման գնահատման համար կիրառվող SIR (S-susceptible/ ընկալունակ, I-infectious/ վարակիչ, R- recovered/ առողջացած) համաճարակաբանական մոդելը Քրեակատարողական հիմնարկներում կիրառելու համար կարիք ունի որոշակի թարմացման։ Հետևաբար հանդես է եկել «Քովիդ 19-ի համաճարակի զարգացման մոդելավորում և կանխատեսում քրեակատարողական հիմնարկներում» հետազոտությամբ։

Այն օգտակար գործիք է՝ հասկանալու հիվանդության տարածումը, ներառյալ համաճարակաբանական առանձնահատկությունները, գնահատելու հանրային առողջապահական վերահսկման ծրագրերի ազդեցությունը և կանխատեսելու համաճարակի զարգացման հնարավորությունները: Մոդելը թույլ է տալիս գնահատելու Քովիդ-19 հնարավոր բռնկումները և գնահատելու կանխարգելիչ ծրագրերի ազդեցությունը, այդ թվում անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործման, մեկուսացման, կարանտինի, ջերմաչափման, ազատազրկվածների թվի նվազեցման և այցելութների թվի կրճատման առումով: Ի դեպ մոդելը հաշվի է առնում տվյալ հիմնարկում վարքագծային բնորոշ և համաճարակաբանական կոնտեքստը:

Մոդելը նաև ներառում է վիրուսի հնարավոր փոխանցումը ազատազրկվածների միջև, անձնակազմի, բուժանձնակազմի և այցելուների միջև: Այն թույլ է տալիս գնահատել Քովիդ-19-ով խոցելի մարդկանց թվաքանակը կախված սերտ կոնտակտների թվից, տվյալ քրեակատարողական հիմնարկ օրական ներս և դուրս եկողների թվից, Քովիդ-19-ի վերահսկմանն ուղված տարբեր միջամտությունների առկայությունից: Մոդելում ներառված են Քովիդ-19-ի փոխանցման և հիվանդության զարգացման միջազգային վերջին փորձը և ապացուցողականությունը։

 Այն արդյունավետ գործիք կարող է հանդիսանալ նաև ՀՀ ԱՆ-ի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համար։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search