«Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ (ՄԻՀԱ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: 

Այն  հիմնադրվել է 2015 թ․-ին։ Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում։  

ՀԿ-ի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների, շահերի պաշտպանությանը, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, հասարակության խոցելի խմբերի, կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի հզորացմանը, մարդասիրական աջակցության տրամադրմանը։ 

 

 

«Առաքելություն օգնության և զարգացման» մարդասիրական ՀԿ (նախկինում՝ «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

Այն  հիմնադրվել է 2003 թ-ին։ Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում։

Կազմակերպության նպատակն է իրականացնել շահերի պաշտպանություն և իրավապաշտպան գործունեություն, խթանել գենդերային հավասարությանը և բազմազանությանը, պայքարել խարանի, խտրականության և խոշտանգումների դեմ, աջակցել հասարակության առողջապահական, առողջության առաջնային  պահպանության հիմնախնդիրների լուծմանը և առողջ ապրելակերպի ձևավորմանը, բնության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծմանը, աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին և այլն։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search