Հայկ Հակոբյանը 2018 թվականի դեկտեմբերից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է: 2016 թվականին ավարտել է Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության բաժինը,  2017 թ․՝  «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության բաժինը։ 2016 թվականի սեպտեմբերի 7-ից աշխատում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ում՝ որպես իրավաբան։

Մասնակցել է մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ դասընթացների, սեմինարների, մարդու իրավունքներին նվիրված քննարկումների, ամառային դպրոցների, ինչպես նաև մասնակցություն է ունեցել «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագրին:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից 2017թ․ հունիսից մինչև 2018թ․ հունիսը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում ներգրավվել է որպես փորձագետ, իսկ 2018 - 2021 թթ․ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ի կողմից՝ որպես անդամ: 2022 թ․ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ի կողմից Խմբում կրկին ներգրավվել է որպես անդամ։

 

 

2010 թ-ին Սերգեյ Գաբրիելյանն ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի հոգեբանության ֆակուլտետը։ 

1998 թ-ից ներգրավված է մի շարք միջազգային և պետական կառույցներում` որպես խորհրդի անդամ և փորձագետ: 

Ակտիվ գործունեություն է ծավալում առավել խոցելի խմբերի իրավունքների ու շահերի պաշտապանության, ինչպես նաև Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման գործընթացներում։ 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահն է։ 

2012-2019 թթ-ին  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից նախ՝ փորձագետի, այնուհետև՝ անդամի կարգավիճակով ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում:

2022 թ-ին «Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ-ի կողմից  Խմբում կրկին ներգրավվել է որպես անդամ:

 

 

Անահիտ Մկրտչյանը 2013 թ.-ին ավարտել է Գյումրու ‹‹Պրոգրես››  համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2022 թ․-ին՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Առողջապահական իրավունք» մագիստրոսական ծրագիրը։

Մասնակցել է մարդու իրավունքների, խտրականության, առողջության իրավունքի և մի շարք այլ թեմաների վերաբերյալ միջազգային և տեղական դասընթացների, քննարկումների, գիտաժողովների:

2018 թ․-ի դեկտեմբերի 8-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է՝ քրեաիրավական մասնագիտացմամբ։

2014-2016 թթ.-ին դասավանդել է Գյումրու ‹‹Պրոգրես››  համալսարանի Իրավաբանական կլինիկայում:

2015-2017 թթ.-ին աշխատել է ‹‹Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ››-ում՝ որպես իրավաբան:

2017-2020 թթ.-ին աշխատել է ‹‹Նոր Սերունդ›› Մարդասիրական ՀԿ-ում՝ որպես իրավաբան:

2018-2020 թթ․ եղել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ։

2020 թ․-ից մինչ օրս աշխատում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ում՝ որպես իրավաբան։

Շուշան Խնկոյանը 2018 թվականին ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

2014 թվականից ներգրավված է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ։

2018 թվականից մինչ օրս աշխատում է «Նոր Սերունդ» մարդասիրական և «Առաքելություն օգնության և զարգացման» մարդասիրական ՀԿ-ներում։ Հանդիսանում է մարդու իրավունքների, խտրականության, առողջության իրավունքի, փախստականների իրավունքների և այլ թեմաներով դասընթացավար։

2019 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին «Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ-ի (վերանվանվել է «Առաքելություն օգնության և զարգացման» մարդասիրական ՀԿ) կողմից որպես փորձագետ ընդգրկվել է  ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում:

Ներկայումս Խմբի անդամ է։

 

 

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search