Անահիտ Ղարիբյանը մասնագիտությամբ սոցիոլոգ է։ Զբաղվում է հումանիտար ոլորտում ուսումնասիրությունների անցկացմամբ, գնահատմամբ, մշտադիտարկման և թվայնացման աշխատանքներով։

Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրը, մագիստրատուրան և ասպիրանտուրան։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային ծրագրերի, գիտաժողովների, դասընթացների, ուսումնական այցերի և այլն։ Մասնագիտական գործունեության ընթացքում հեղինակել է տասնյակից ավելի մշտադիտարկման զեկույցներ և ուսումնասիրություններ՝ դրանցից մի քանիսը վերաբերում են դատական համակարգի հասանելիությանն ու թափանցիկությանը, այդ թվում՝ արտադատական մարմինների աշխատանքների արդյունավետությանը և հանրության իրազեկվածությանը։

2018 թվականից ««Աշխարհացույց» թվային հումանիտար հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահն է։ Համագործակցում է 6 տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝ որպես գնահատման խորհրդատու և հետազոտող։ Հետաքրքրված է նաև թվային լրագրությամբ և տվյալների վերլուծությամբ։ Կյանքի նշանաբանը փոխվել է 2022 թ․ հունվարի 11-ին առաջնագծում զոհված եղբորորդու՝ Ռուդիկ Ղարիբյանի շնորհիվ, ով համոզված էր, որ կյանքի բոլոր դժվարին իրավիճակներում «Միշտ ժպտալ է պետք»։

2022 թ․ Խմբում ընդգրկվել է որպես փորձնակ։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search