2018 թվականից հետո պետությունը` ի դեմս Արդարադատության նախարարության, մեծ նշանակություն է տալիս վերասոցիալականացման քաղաքականությանը, և այս կոնտեքստում կարևորվում է ազատազրկված անձանց կրթությունը, որը կազմված է մի քանի բաղադրիչ մասից`

  • Հանրակրթություն: Այստեղ հիմնական խնդիրը կապված է ազատազրկված անձանց տարիքի հետ: Օրեսնդրական խոչընդոտը 19 տարին լրացած անձանց հանրակրթության կազմակերպման հնարավորություն չի ընձեռում, ինչը խաթարում է կրթության շարունակականությունը:
  • Միջին մասնագիտական, մասնագիտական կրթություն: Արհեստագործական և մասնագիտական տարբեր դասընթացներից զատ՝ օրենքը նախատեսում է, նաև այն դատապարտյալների մասնագիտական ուսուցում, որոնց պատժի կրմանը մնացել է մինչև 6 ամիս: Այս ոլորտում խնդիրը վերաբերում է օրենքի կիրառմանը, քանի որ վերջին տարիներին մասնագիտական ուսուցում կազմակերպող ոչ մի կազմակերպություն չի դիմում հայտարարված մրցույթին:
  • Բարձրագույն կամ հետբուհական կրթություն: Այս մակարդակի կրթության կազմակերպման առումով օրեսնդրական բոլոր երաշխիքները կան, սակայն քրեակատարողական հիմնարկը միջամտում է այն դեպքում, երբ ընդունելության գործընթացն ավարտված է, և արդեն պետք է սկսվի դասապրոցեսը: Նախապատրաստական փուլում աջակցության որևէ մեխանիզմ չկա: Նաև չկա վարձավճարների հարցում աջակցության համակարգ:

Ազատազրկված անձանց կրթության մասին հոգ տանելը շատ կարևոր է. դրա շնորհիվ արդյունավետորեն տնօրինվում է քրեակատարողական հիմնարկի ներսում գտնվելու ժամանակը, իրական հնարավորություն է ստեղծվում, որ մարդը ձեռք բերի մասնագիտություն և կարողանա վերաինտեգրվել հասարակության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Ղարիբյանը մասնագիտությամբ սոցիոլոգ է։ Զբաղվում է հումանիտար ոլորտում ուսումնասիրությունների անցկացմամբ, գնահատմամբ, մշտադիտարկման և թվայնացման աշխատանքներով։

Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրը, մագիստրատուրան և ասպիրանտուրան։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային ծրագրերի, գիտաժողովների, դասընթացների, ուսումնական այցերի և այլն։ Մասնագիտական գործունեության ընթացքում հեղինակել է տասնյակից ավելի մշտադիտարկման զեկույցներ և ուսումնասիրություններ՝ դրանցից մի քանիսը վերաբերում են դատական համակարգի հասանելիությանն ու թափանցիկությանը, այդ թվում՝ արտադատական մարմինների աշխատանքների արդյունավետությանը և հանրության իրազեկվածությանը։

2018 թվականից ««Աշխարհացույց» թվային հումանիտար հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահն է։ Համագործակցում է 6 տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝ որպես գնահատման խորհրդատու և հետազոտող։ Հետաքրքրված է նաև թվային լրագրությամբ և տվյալների վերլուծությամբ։ Կյանքի նշանաբանը փոխվել է 2022 թ․ հունվարի 11-ին առաջնագծում զոհված եղբորորդու՝ Ռուդիկ Ղարիբյանի շնորհիվ, ով համոզված էր, որ կյանքի բոլոր դժվարին իրավիճակներում «Միշտ ժպտալ է պետք»։

2022 թ․ Խմբում ընդգրկվել է որպես փորձնակ։

«Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ (ՄԻՀԱ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: 

Այն  հիմնադրվել է 2015 թ․-ին։ Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում։  

ՀԿ-ի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների, շահերի պաշտպանությանը, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, հասարակության խոցելի խմբերի, կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի հզորացմանը, մարդասիրական աջակցության տրամադրմանը։ 

 

 

Հայկ Հակոբյանը 2018 թվականի դեկտեմբերից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է: 2016 թվականին ավարտել է Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության բաժինը,  2017 թ․՝  «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության բաժինը։ 2016 թվականի սեպտեմբերի 7-ից աշխատում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ում՝ որպես իրավաբան։

Մասնակցել է մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ դասընթացների, սեմինարների, մարդու իրավունքներին նվիրված քննարկումների, ամառային դպրոցների, ինչպես նաև մասնակցություն է ունեցել «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագրին:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից 2017թ․ հունիսից մինչև 2018թ․ հունիսը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում ներգրավվել է որպես փորձագետ, իսկ 2018 - 2021 թթ․ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ի կողմից՝ որպես անդամ: 2022 թ․ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ի կողմից Խմբում կրկին ներգրավվել է որպես անդամ։

 

 

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական  հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն  իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը, «Հանցանքի հետքով» հաղորդման շրջանակներում, անդրադարձել է անազատության մեջ գտնվող անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքների թերացումներին։

Նա նշել է, որ Դիտորդական խմբի անցած տարվա ուսումնասիրության արդյունքում բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել բանտերում՝, այն է՝ բավարար չեն իրականացվող հոգեբանական աշխատանքները, չկան բավարարաչափ պատրաստված մասնագետներ, ինչն էլ առհասարակ նպաստում է, որ հայաստանյան բանտերում մահվան դեպքերն աճեն։

Ըստ Հովհաննիսյանի՝ բազմաթիվ բողոքները վկայում են, որ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից չի ապահովվում պատշաճ բուժզննություն, իսկ պատրաստված մասնագետները երբեմն չեն կարողանում աշխատել ազատազրկված անձանց հետ։

Հացադուլի խնդիրն առավել ցավոտ է, երբ դրանք կապված են քրեական գործերի հետ։ Հոգեբանական այդ աշխատանքները շատ կարևոր են, որպեսզի հացադուլ հայտարարած անձը, որը քրեական գործից դժգոհ է, պայքարը տանի իրավական դաշտում, և ոչ թե ինքնավնասման միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search