
2026 թվականի նոյեմբերի 27-ին Դիտորդների խումբը հերթական ահազանգն է ստացել «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված անձանց նկատմամբ շարունակվող ճնշումների վերաբերյալ։
Չնայած Խումբը դեռևս նոյեմբերի 23-ի հրատապ հաշվետվությամբ բարձրաձայնել էր խնդիրը և խնդրել ձեռնարկել համապատասխան միջոցներ, ստացված նոր տեղեկությունների համաձայն՝ իրավիճակն առավել է սրվել՝ վտանգելով ազատազրկված անձանց կյանքն ու առողջությունը։
Խումբը հերթական հրատապ հաշվետվությունն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությանն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում։
Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Խումբն ակնկալում է իրավասու մարմինների անհապաղ և գործուն արձագանքը։