
ԵՌԱՄՍՅԱ ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ Հոկտեմբեր- Դեկտեմբեր, 2025թ. Ք.Երևան, Հայաստան 2025թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Խումբը ստացել է թվով 59 ահազանգ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում պահվող ազատազրկված անձանցից։ Ահազանգերի և այցելությունների ընթացքում արձանագրվել են հետևյալ խնդիրները. • Ոչ պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրում: • Բժշկական օգնություն ստանալու նպատակով ԴՀ ՔԿՀ կամ քաղաքացիական հիվանդանոցներ չտեղափոխելու հետ կապված խնդիրներ: • Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ պատշաճ բուժսպասարկման տրամադրում: • Խցային պայմաններ: • Սննդի վատ որակ: • Պատժախցում պահելու հիմքերի եւ ժամկետների խնդիրներ։ • Ֆիզիկական ուժի գործադրման համաչափելիության խնդիր։ • Թարգմանչական ծառայությունների ոչ պատշաճ տրամադրում։ • Պայմանական վաղաժամկետ ազատման դիմումների մերժումներ։ • ՔԿՀ վարչակազմի կողմից անհարգալից և խտրական վերաբերմունք ազատազրկված անձանց նկատմամբ։ • Այլ խնդիրներ։ Արձանագրված խնդիրների առնչությամբ Խմբի կողմից, իր լիազորության սահմաններում, ուղարկվել են թվով 17 գրություններ՝ ուղղված․ • ՀՀ Արդարադատության նախարարությանը • ՀՀ Առողջապահության նախարարությանը • ՀՀ Վարչապետին • Այլ կառույցներին Որոշ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտության պարագայում Խումբը մշտապես պահպանել է կապը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հետ։ Արդյունավետ համագործակցության շնորհիվ խնդիրներին տրվել է օպերատիվ արձագանք։ Խումբը ունեցել է թվով 3 հանդիպումներ միջազգային և տեղական գործընկերների հետ։