098 606393

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ստեղծվել է ՀՀ Արդարադատության նախարարի 2005թ․-ի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ- 66-Ն հրամանով։ 

Խմբի գործունեության նպատակներն են.

-  կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, իրավունքների խախտումների բացահայտումը, վեր հանված հիմնախնդիրները հասարակությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը  ներկայացնելը, քրեակատարողական ծառայության գործունեությանն աջակցությունը.

-  քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.
- քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի վերլուծությունները, եզրակացությունները և առաջարկությունները նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը։

- քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը: