«Աբովյան» ՔԿՀ-նկառուցվել է 1958 թվականին և նախատեսված է եղել միայն անչափահաս դատապարտյալների համար: 1991 թվականից սկսած «Աբովյան» ՔԿՀ- ում պահվում են նաև կին կալանավորներն ու դատապարտյալները:

«Արթիկ» ՔԿՀ-ն կառուցվել է 1950-ական թվականներին: Այս հիմնարկը հանդիսանում է ունիվերսալ տեսակի հիմնարկ, այսինքն` իր մեջ պարունակում է ուղղիչ հիմնարկների բոլոր տիպերը` բաց, կիսաբաց, կիսափակ, փակ: «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկը փակվելէ 2004 թվականինևվերաբացվել 2007 թվականին:

«Գորիս» քրեակատարողական հիմնարկը ամենահին շինությունը ունեցող հիմնարկն է: Կառուցվել է 1812թվականին, իսկ 1870թվականիցից գործում է որպես բանտ: Ներկայումս հիմնարկը հանդիսանում է փակ տիպի ՔԿՀ, սակայն իր մեջ պարունակում է նաև կիսափակ, կիսաբաց և բաց տիպեր:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկն գտնվում է Երևան քաղաքում։ Այն միակ մասնագիտացված բուժհաստատությունն է քրեակատարողական համակարգում։ Այստեղ ազատազրկվածները տեղափոխվում են՝ նրանց բուժումը ՔԿՀ-ների բուժմասերի պայմաններում կազմակերպելու անհնարինությնա դեպքում։ Այստեղ են բերվում բոլոր այն հիվանդ դատապարտյալները, ովքեր ունեն առողջական լուրջ խնդիրներ. հիվանդները կարող են տեղավորվել նաև քաղաքացիական հիվանդանոցներում համապատասխան հսկողության ներքո:

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ