Փակ տիպի խցերում պահվում են կալանավորվածները, կալանք պատժատեսակ կրող դատապարտյալնեը և փակ ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները։ Փակ տիպի խցում պահվող անձիք օրական մեկժամյա զբոսանքի իրավունք ունեն (կանայք և անչափահասները՝ երկժամյա) և մնացած ժամանակը գտնվում են խցերում։

 Համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 104 և 105 հոդվածների՝ կիսաբաց և կիսափակ ուղղիչ հիմնարկներում դատապարտյալը պահվում է մինչև վեց մարդու համար նախատեսված բնակելի կացարանում։ 

Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 107 հոդվածի եւ իրավական այլ ակտերով կիuաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեuված պայմաններում, բացառությամբ uույն oրենuգրքով եւ իրավական այլ ակտերով բուժական ուղղիչ հիմնարկի համար նախատեuված առանձնահատկությունների:

Ներկայումս ՀՀ Քրեակատարողական հիմնարկների մեծ մասը իրենց կզմում ունի բաց ուղղիչ հիմանրկ: Այնտեղ ազատազրկվածները բնակվում են այլ դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի առաջին և նկուղային հարկում և դեռևս խորհրդային տարիներից ծառայել է որպես ՊԱԿ-ի մեկուսարան: Հիմնարկի շենքը կառուցվել է 1958թ.-ին: