2016 թվականի օգոստոսի 16-ին Դիտորդների խումբն այցելություն կատարեց «Նուբարաշեն» ՔԿՀ

2016 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ Ա.Մելիքյանը և Ա. Ղարագյոզյանն այցելություն են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում դիտորդները հանդիպումներ և առանձնազրույցներ են ունեցել ազատազրկված անձանց հետ, քննարկել վերջիններիս հուզող խնդիրները։