2016 թվականի սեպտեմբերի 2-ին Դիտորդների խումբն այցելություն կատարեց «Արմավիր» ՔԿՀ

2016 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ Ա․Մելիքյանը և Ս. Գաբրիելյանն այցելություն են կատարել «Արմավիր» ՔԿՀ։ Այցելության ընթացքում դիտորդները հանդիպումներ և առանձնազրույցներ են ունեցել ազատազրկված անձանց հետ, քննարկել վերջիններիս հուզող խնդիրները։