Հասարակական դիտորդների խումբը նոր անդամների ընդունելություն է հայտարարում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների ընդունելություն:

Խմբի անդամության թեկնածու կարող են առաջադրել այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրականացնում են իրավապաշտպան գործունեություն:

Հասարակական դիտորդների խմբում աշխատանքը հասարակական է և չի վարձատրվում: Դիմողը պետք է անհրաժեշտ ժամանակ տրամադրի խմբի աշխատանքներին մասնակցելու համար: Ցանկացողները կարող են ներկայացնել ԴԻՄՈՒՄ մինչև 2017թ. հուլիսի 15-ը, ժամը 18:00-ը: Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV), դիմողին երաշխավորող կազմակերպության կանոնադրության պատճենը, դիմողի անձնագրի պատճենը, երաշխավորագիր կազմակերպության կողմից և 2 լուսանկար: Փաստաթղթերը կարող են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ:

Հասցե` ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 98 606 393 հեռախոսահամարով և գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  էլ․ հասցեին։

 

Հասարակական դիտորդների խմբի մասին։

Հասարակական դիտորդների խումբը գործում է 2004 թվականից։ Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկներ եւ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը հասարակական վերահսկողության տակ պահել։

Խմբի գործունեության նպատակներն են՝

1) ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը քրեակատարողական ծառայության հիմնախնդիրները ներկայացնելը,

2) քրեակատարողական ծառայությունում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված գործունեություն ծավալելը,

3) քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում իրավիճակի վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը,

4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

5) քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների, ինչպես նաև քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց հետ կապված այլ խնդիրների լուծմանը աջակցելը:

 

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ