Հասարակական դիտորդների Խումբը հայտարարում է մրցույթ՝ սննդի մասնագետ – փորձագետի թափուր աշխատատեղի համար

Հաստիքը՝ Սննդի մասնագետ - փորձագետ

Տևողությունը` երեք ամիս

Աշխատանքի սկիզբը` 2016 թ. դեկտեմբեր

Վայրը` Երևան


Աշխատանքի հակիրճ նկարագրություն

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը հայտարարում է բաց մրցույթ սննդի մասնագետի թափուր հաստիքի համար: Պատասխանատու է ՔԿՀ-ներում տրամադրվող սննդի որակի, քանակի և սննդարարության ընդունված չափանիշներին համապատասխանության ստուգման համար, պատասխանատու է դիետիկ սննդի չափանիշների մշակման համար՝ ըստ առանձին հիվանդությունների:
Աշխատանքային պարտականություններ՝
• Կատարել ուսումնասիրություն ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում տրամադրվող սննդի որակի և օգտակարության վերաբերյալ
• Ներկայացնել եզրակացություններ, առաջարկներ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում տրամադրվող սննդի որակի, քանակի և սննդարարության վերաբերյալ
• Բժիշկ փորձագետի հետ համատեղ մշակել դիետիկ սննդի չափանիշներ ըստ առանձին հիվանդությունների
• Ներկայացնել հաշվետվություններ դիտորդների խմբին

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

- բարձրագույն և հետբուհական կրթություն առնչվող ոլորտում
- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ առնչվող ոլորտում
- վերլուծական հմտություններ
- հաղորդակցվելու հմտություններ
- հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- համակարգչային գիտելիքներ

Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV), դիմողի անձնագրի պատճենը մինչև 2016թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 18:00-ը: Փաստաթղթերը կարող են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ (hասցե` ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ), կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։։
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 98 606 393 հեռախոսահամարով և գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեին։