Հասարակական դիտորդների Խումբը հայտարարում է մրցույթ՝ բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի համար

Հաստիքը՝ Բժիշկ-փորձագետ

Տևողությունը`  մեկ տարի

Աշխատանքի սկիզբը` 2017 թ. Հունվար

Վայրը` Երևան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը հայտարարում է բաց մրցույթ  բժիշկ-փորձագետի  թափուր հաստիքի համար: Բժիշկ-փորձագետը պատասխանատու է Խմբի գործունեության շրջանակներում կալանավորված և դատապարտված անձանց բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության և եզրակացությունների պատրաստման համար:

Աշխատանքային պարտականություններ՝ 

Ուսումնասիրել խմբի կողմից տրամադրվող բժշկական փաստաթղթերը, տալ եզրակացություններ

Ներկայացնել հաշվետվություններ դիտորդների խմբին

Սննդի մասնագետի հետ համատեղ մշակել դիետիկ սննդի չափանիշներ ըստ առանձին հիվանդությունների

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝ 

- բարձրագույն  և հետբուհական  կրթություն առնչվող ոլորտում 

- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ առնչվող  ոլորտում 

- բժշկական էթիկայի կանոնների խստիվ պահպանում 

- վերլուծական հմտություններ 

- հաղորդակցվելու հմտություններ 

-հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է 

- համակարգչային գիտելիքներ

Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV), դիմողի անձնագրի պատճենը մինչև 2016թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 18:00-ը: Փաստաթղթերը կարող են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ (հասցե` ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ), կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով`  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։։ 

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 98 606 393 հեռախոսահամարով և գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեին։