ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը ուսումնասիրելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 200-րդ կետը հանդես է եկել՝ Կանոնակարգի 200-րդ կետը ավելացնել հետևյալ պարբերությամբ․

«Կալանավորված անձի՝ քաղաքացիական գործարքին մասնակցելը արգելելու դեպքում, վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է կայացնել պատճառաբանված գրավոր որոշում, ներկայացնելով արգելքի հիմքերն և պատճառները։ Նշված որոշումը տրամադրվում է կալանավորվածին՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգն ու պայմանները»։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը 2017 թվականի մայիսի 5-Ին այցելություն է կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ժամանակ դիտորդների Խմբի անդամները արձանագրել են ՔԿՀ-ի 1-ին հարկի իրավիճակը, որտեղ տիրում է գարշահոտություն, խոնավ է, պատերից ծեփերը թափած է, այդ հատվածները գտնվում են քարուքանդ վիճակում, առկա են հակասանիտարահիգենիկ պայմաններ և կարելի է փաստել, որ թե՛ աշխատողները, և թե՛ 1-ին հարկում գտնվող կալանավորները/դատապարտյալները գտնվում են անմարդկային պայմաններում։

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ