patji het anhamatexeliԴատապարտյալի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորությունը նրա իրավական կարգավիճակի կարևոր բաղադրիչներից մեկն է, որի համար անհրաժեշտ են ինչպես օրենսդրական հիմքեր, այնպես էլ պրակտիկ կիրառելիության մեխանիզմներ: Ներկայումս ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման հարցը նախատեսված է ինչպես քրեական և քրեակատարողական օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ Կառավարության որոշմամբ ու Նախագահի հրամանագրով:

patji het anhamatexeliԻնչպես ՀՀ ներպետական օրենսդրությունը, այնպես էլ միջազգային չափանիշները դատապարտված և կալանավորված անձանց համար մի շարք երաշխիքներ են սահմանում՝ վերջիններիս իրավական պաշտպանության և աջակցության համար: Իրավական պաշտպանության նման երաշխիք և մարդասիրության դրսևորում է հանդիսանում ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատման համակարգը:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում նախատեսված է ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատման համակարգը, այնուամենայնիվ առկա պրակտիկ ու օրենսդրական խնդիրները խոչընդոտում են համակարգի նպատակային նշանակությամբ իրագործմանը:

metadonՀայաստանի Հանրապետությունում մեթադոնային բուժումը ներդրվել է 2009 թվականից: Քրեակատարողական հիմնարկներում բուժումը օրենքով սահմանված կարգով իրականացվել է սկսած 2010 թվականից: 2013 թվականին իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի կատարողականի գնահատում, որի արդյունքում բացահայտվել է ծրագրի դրական ազդեցությունը անհատի բարօրության, հանրային առողջապահության և հանցագործությունների դեմ պայքարի վրա: Միևնույն ժամանակ, գոյություն ունեն նաև բուժմանը դեմ փաստարկներ և կարծիքներ:

probacionՎերջին տասնամյակում եվրոպական մի շարք երկրներում հանցագործությունների թվի ճման միտումը, քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունն ու հասարակության  նվտանգության երաշխիքների նվազումը հանգեցրել է արդարա- դատության համակարգի  կատմամբ դժգոհության և արդարադատության ավանդա- կան պրակտիկայի նկատմամբ վազող հետաքրքրության: Այս հանգամանքը կարևորում է այլընտրանքային և հակազդեցության նոր միջոցների կիրառման անհրաժեշտությունը: Ներկայումս, որպես այլընտրանք, եվրոպական մի շարք երկրներում դիտարկվում է վերականգնողական արդարադատության անցումը, քանի որ այն ապահովում է առավել ճկուն հակազդում հանցանգործությանը: Այդ հակազդումը ստեղծում է հավա- սար պայմաններ երկու կողմերի արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև կող- մերի միջև փոխըմբռնման ձևավորման համար: