Միավորված ազգերի կազմակերպության ձեռնարկ մարդու իրավունքների վերաբերյալ

UN

  Մարդու իրավունքների վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության սույն ձեռնարկը համառոտ անդրադառնում է մարդու

  իրավունքների ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության լիազորություններին, գործիքներին ու մեխանիզմներին: Բոլոր մարդիկ

 օժտված են մարդ արարած լինելու հանգամանքով պայմանավորված մարդկային իրավունքներով և հիմնարար ազատություններով`

 հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի:

Մարդու իրավունքները համընդհանուր են, անօտարելի, անքակտելի և փոխկապակցված: Ըստ էության, մարդու հիմնական իրավունքների գաղափարախոսությունն արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրությունում, Մարդու իրավունքների ամընդհանուր հռչակագրում, այլ հռչակագրերում և աշխարհի բազմաթիվ երկրների սահմանադրություններում:

Կից կարող եք ներբեռնել «Միավորված ազգերի կազմակերպության ձեռնարկը մարդու իրավունքների վերաբերյալ»։