«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն http://acheterdufrance.com/ հիմնադրվել և գրանցվել է 2007 թվականին Հայաստանում: Կազմակերպությունը հանրությանն ավելի հայտնի է իր անգլերեն հապավմամբ` որպես ՓԻՆՔ (PINK): 

logo PRWB«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականի հուլիսին` առաքելություն ստանձնելով պաշտպանել մարդու իրավունքները Հայաստանում: Կազմակերպությունն իր տեսլականի շուրջ է միավորում մարդու իրավունքների հարցերով զբաղվող հմուտ իրավաբանների, ինչպես նաև՝ հարակից ոլորտների այլ մասնագետների: Կազմակերպության առաքելությունն է` մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու խթանումը, մարդու իրավունքների օրենսդրության կատարելագործման և ամրապնդմանն ուղղված գործունեությունը:

logo new1995 թվականին ստեղծվեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (ՀՀԿ): Անվանումը խորհրդանշում է խորհրդային ժամանակների իրավապաշտպան շարժումը, այսուհանդերձ այն նաև գործնական նշանակություն ունի: Հայաստանն արդեն ստորագրել էր մարդու իարվունքներին վերաբերող միջազգային պայմնագրեր, իր ցանկությունն էր հայտնել դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ, և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների ոլորտում երկրի ստանձնած պարտավորությունները հսկողի դերն էր ստանձնում ու աջակցում մարկանց իրավունքների պաշտպանությանը: ՀՀԿ կողմից առաջին հայտարարությունն արվեց փախստականների վերաբերյալ, որոնց իրենց կացարաններից իշխանությունը փորձում էր վտարել:

favl logo clear whitehand tight«Ընդդեմ իրավական կամայականության» /ԸԻԿ/ հասարակական կազմակերպությունը ամենաերկարատև գործող և ազդեցիկ ՀԿ-ից է, որը աշխատում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում:

Կազմակերպության առաքելությունն է նպաստել միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների տարածմանը, հեռավոր համայնքների սոցիալ-տնտեսական և քաղաքացիական զարգացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, Հայաստանում ժողովրդավարական ավանդույթների հաստատմանը:

logo HCAVՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ  չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեսլականն է՝  մարդու արժանապատվության, ժողովրդավարության և խաղաղության գերակա արժեքներով ձևավորված հասարակություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաքելությունն է` ազգային և տարածաշրջանային մակարդակներում քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունն ու խթանումը, խաղաղասիրական ու իրավապաշտպանական գործունեության հզորացումը: