2009 թվականին Արա Ղարագյոզյանն ավարտել է Գյումրիի «Պրոգրես» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2015 թվականից հանդիսանում է ՀՀ Փաստաբանական պալատի անդամ։

Արա Ղարագյոզյանը ակտիվ ներգրավվածություն ունի մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունում։ Մասնակցել է տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մարդու իրավունքների խնդիրներին առնչվող բազմաթիվ դասընթացների:

2016 թվականի հունվարի 21-24-ը մասնակցել է Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի բժշկական փաստաթղթավորման մասին Ստամբուլյան արձանագրությանը նվիրված խորացված դասընթացին:

11078147 827120537343004 5569981906126010450 nԱրայիկ Զալյանը 2015 թվականի նոյեմբերի 28-ից հանդիսանում է ՀՀ Փաստաբանական պալատի անդամ։

2014 թվականից հանդիսանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող։

2011 թվականին ավարտել է «Մխիթար-Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2015 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցը:

2013 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ՝ ներկայացված «Ժողովրդական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից:

Arman2009 թվականին Արման Սահակյանը ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի էկոնոմիկայի ֆակուլտետը։ 2005 թվականից ակտիվ ներգրավված է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեություններում։ Արման Սահակյանը մասնակցել է մի շարք միջազգային դասընթացների մասնավորապես՝  խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Ա․ Սահակյանը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ինչպես նաև առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտներում։

Արման Սահակյանը հանդիսանում է Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ գործադիր տնօրեն։

Զարուհի Հովհաննիսյանը 2007 թվականին ավարտել է ԵԽ Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը։ 2001 թվականին ավարտել է «Ինտերնյուս»-ի հեռուստատեսային լրագրության դպրոցը։

1998-2001 թվականներին աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերությունում, որպես լրագրող, հաղորդավար։ 2001-2003 թվականներին Աշխատել է «Շանթ» հեռուստատեսությունում՝ «Հորիզոն» լրատվական ծրագրում, որպես հաղորդավար-լրագրող։

2015 թվականից մինչ օրս աշխատում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ների միությունում, որպես ծրագրերի համակարգող։

Զարուհի Հովհաննիսյանը հանդիսանում է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների անդամ։

 

Հայկ Թադևոսյանը 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Այնուհետև մագիստրոսի աստիճանով 2012 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության բաժինը:

Հայկ Թադևոսյանը մասնակցել է մարդու իրավունքների (դատապարված և կալանավորված անձանց իրավունքների, աշխատանքային իրավունքի, արդար դատաքննության) խնդիրներին առնչվող, ինչպես նաև սոցիոլոգիական և քաղաքագիտական ուսումնասիրությունների վերաբերյալ բազմաթիվ դասընթացների:

2013 թվականի հունվարից զբաղեցնում է հետազոտող-դիտորդի պաշտոնը Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ում:

2016 թվականից մինչ օրս աշխատում է «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական ՀԿ-ում, որպես հետազոտող։