«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է իրավապահ մարմինների ազատազրկված նախկին աշխատակիցների և օտարերկրացիների պահման համար: Հիմնարկության շենքը կառուցվել է 1996թ.-ին, վերակառուցվել` 2003-2004թթ.-ին: Վերջին կապիտալ վերանորոգումը տեղի է ունեցել 2005 թվականին, ինչի արդյունքում հնարավոր է դարձել դատապարտյալներին խցային պայմաններում պահելը:
Սույն քրեակատարողական հիմնարկի համար հաստատված է հետևյալ լրակազմը.

2007թվականին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը տեղափոխվել է նոր շենք, որի կառուցումն սկսվել է 2005 թվականին: Այն կառուցված է նման կառույցների համար նախատեսված պահանջներին համապատասխան, և առկա են կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: շենքը շահագործման է հանձնվել .-ին, որը նախկինում եղել է ավտոբուսի պարկ:

«Սևան» ՔԿՀ-ն կառուցվել է 1962 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել որպես քրեակատարողական հիմնարկ:
ՔԿՀ-ն նախատեսված է 548 դատապարտյալի համար: Հիմնարկն ունի բավականին մեծ տարածք, որի արտաքին տրամագծով տեղակայված է 8 դիտաշտարակ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը ամենամեծ » քրեակատարողական հիմնարկն է Հայաստանի Հանրապետությունում։ Այն շահագործման է հանձնվել 1981 թվականին և իր կառուցվածքով չի համապատասխանում ներկայիս պահանջներին։ Հիմնարկն ունի 6 մասնաշենք, որտեղ ազատազրկվածները պահվում են փակ խցերում։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի համար հաստատված է հետևյալ լրակազմը․

«Կոշ» ՔԿՀ-ի շենքը կառուցվել է 1959 թվականին և գործել է որպես ավտոմեխանիզացիայի պարկ:  

Հիմնարկը թեև կիսափակ տեսակի է, սակայն շենքային պայմաններով չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին. այն ամբողջովին կիսաբաց տեսակի հիմնարկի կառուցվածք ունի, այսինքն` դատապարտյալները պահվում են ոչ թե խցերում, այլ կացարաններում: 

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search