«Բուժական ուղղիչ հիմնարկ»

Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 107 հոդվածի եւ իրավական այլ ակտերով կիuաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեuված պայմաններում, բացառությամբ uույն oրենuգրքով եւ իրավական այլ ակտերով բուժական ուղղիչ հիմնարկի համար նախատեuված առանձնահատկությունների:


Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալները պահվում են կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված պայմաններում, բացառությամբ բուժական ուղղիչ հիմնարկում կարող է ստեղծվել առանձնացված ստորաբաժանում կամ կացարան կամ խուց՝ դատապարտյալներին տարբեր աստիճանի մեկուսացվածությամբ պահելու նպատակով։ Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու սահմանված պահանջներին համապատասխան։
Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները uահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկն գտնվում է Երևան քաղաքում։ Այն միակ մասնագիտացված բուժհաստատությունն է քրեակատարողական համակարգում։ Այստեղ ազատազրկվածները տեղափոխվում են՝ նրանց բուժումը ՔԿՀ-ների բուժմասերի պայմաններում կազմակերպելու անհնարինությնա դեպքում։ Այստեղ են բերվում բոլոր այն հիվանդ դատապարտյալները, ովքեր ունեն առողջական լուրջ խնդիրներ. հիվանդները կարող են տեղավորվել նաև քաղաքացիական հիվանդանոցներում համապատասխան հսկողության ներքո:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկն ունի երեք լոկալ գոտի, յուրաքանչյուր գոտում տեղավորված է մի քանի բաժանմունք։ Առաջին գոտում` վիրաբուժական, ատամնաբուժական, ախտորոշման և ֆիզիոթերապևտիկ, երկրորդ գոտում` ինֆեկցիոն, հոգեբուժական, թերապևտիկ, երրորդ գոտում` թոքախտաբանական, նարկոլոգիական, ռենտգենաբանական և կլինիկակենսաբանական:
Դեղագործական բաժանմունքը գտնվում է հիմնարկի տարածքում, սակայն լոկալ գոտիներից դուրս։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search