Ներկայումս ՀՀ Քրեակատարողական հիմնարկների մեծ մասը իրենց կզմում ունի բաց ուղղիչ հիմանրկ: Այնտեղ ազատազրկվածները բնակվում են այլ դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:
Բաց ուղղիչ հիմնարկներում ապահովում են հիմնականում անզգույշ հանցագործությունների համար դատապարտված անձիք: Բաց ուղղիչ հիմնարկներում, համաձայն Քրեակատարողական օրենսգրքի, դատապարտյալները պետք է պահվեն մինչև տասը մարդու համար րնախատեսված բնակելի կացարանում: Ուղղիրչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան՝ բաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալը կարող է տեղաշարջվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս: Բաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալներին անջատ պահելու՝ Քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածի սահմանված սկզբունքները չեն գործում և դատապարտյալները պահվում են հասարակկան համակեցության կանոնների համապատասխան: