«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի առաջին և նկուղային հարկում և դեռևս խորհրդային տարիներից ծառայել է որպես ՊԱԿ-ի մեկուսարան: Հիմնարկի շենքը կառուցվել է 1958թ.-ին:


ՔԿՀ-ն նախատեսված է 53 կալանավորված և դատապարտված անձանց պահելու hամար: «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի համար հաստատված է հետևյալ լրակազմը․
 փակ ուղղիչ հիմնարկ 10 մարդ
 կիսաբաց ուղղիչ հիմնարկ 5 մարդ
 կալանավորվածներին պահելու վայր 38 մարդ
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն ունի ըստ չափերի երեք տիպի 13 խուց` երկտեղանոց խուցը 10քմ մակերեսով, հինգ տեղանոց խուցը 20-25 քմ և վեց տեղանոց խուցը 25-30 քմ մակերեսներով: Յուրաքանչյուր խցի մոտ 3 քմ-ը զբաղեցնում է սանհանգույցը:
ՔԿՀ-ն ունի կարճատև տեսակցությունների համար նախատեսված մեկ 8-10 քմ մակերեսով սենյակ: Երկարատև տեսակցությունների սենյակ “Երևան-Կենտրոն” ՔԿՀ-ն չունի, ինչի պատճառով երկարատև տեսակցությունը փոխարինվում է կարճատև տեսակցությամբ:
ՔԿՀ-ի տարածքում գործում է 1 հառախոս, որը տեղադրված է գրադարանում: Հեռախոսազրույցները տեղի են ունենում տեսչական անձնակազմի ներկայությամբ` ըստ նախապես հաստատված ժամանակացույցի: Անձնական նամակագրությունը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հազվադեպ է։
«Երևան-Կենտրոն» Սանհանգույցը առանձնացված է ընդհանուր խցից մոտ 1,5 մ բարձրությամբ միջնորմով: Կան խցեր, որոնցում այս բաժանումն իրականացվել է նրբատախտակի միջոցով:
ՔԿՀ-ն ունի 6 զբոսահրապարակ, որոնք գտնվում են Ազգային անվտանգության ծառայության գլխավոր մասնաշենքի տանիքում: Զբոսահրապարակներից մեկի տարածքը 20քմ է, երկրորդինը` 60քմ, իսկ մյուսներինը` 40-50քմ:
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գործում է գրադարան։ Բոլոր գրքերը ցուցակագրված են, և ազատազրկվածներն ունեն ընտրելու հնարավորություն։ Գրադարանը ստանում է երեք անուն օրաթերթ։ Թերթերը ստանում են մեկական օրնակից։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search