«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ

2007թվականին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը տեղափոխվել է նոր շենք, որի կառուցումն սկսվել է 2005 թվականին: Այն կառուցված է նման կառույցների համար նախատեսված պահանջներին համապատասխան, և առկա են կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: շենքը շահագործման է հանձնվել .-ին, որը նախկինում եղել է ավտոբուսի պարկ:


«Վանաձոր» ՔԿՀ-ն ունիվերսալ տիպի է, այսինքն` իր մեջ պարունակում է ինչպես բաց, կիսաբաց, այնպես էլ փակ և կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկներ: Սույն ՔԿՀ-ի համար հաստատված է հետևյալ լրակազմը`
 փակ ուղղիչ հիմնարկ - 130 մարդ
 կիսափակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ
 կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 15 մարդ
 բաց ուղղիչ հիմնարկ -10 մարդ
 կալանավորվածներին պահելու վայր - 80 մարդ:
Ըստ լրակազմի` հիմնարկը նախատեսված է 245 դատապարտյալի և կալանավորվածի համար:
Կարճատև տեսակցությունների սրահի մակերեսը մոտ 50 քմ է: «Վանաձոր» ՔԿՀ-ի երկարատև տեսակցությունների սենյակները 2-ն են` յուրաքանչյուրի մակերեսը 16-20 քմ:
«Վանաձոր» ՔԿՀ-ի յուրաքանչյուր մասնաշենքում, բացառությամբ առաջինի, տեղադրված է մեկական տաքսաֆոն, որից կալանավորված անձինք և դատապարտյալներն օգտվում են ըստ նախապես կազմված ժամանակացույցի:
ՔԿՀ-ի դատապարտյալների և կալանավորների մասնաշենքը բաղկացած է 4 հարկից: Առաջին հարկում գտնվում է 10 խուց, որոնցից 4-ը պատժախուց են, 4-ը` կարանտինային խցեր, և 2 խուց հատկացված է հացադուլավորների համար: Բոլոր 10 խցերը միանման են, ունեն մոտ 17 քմ մակերես: Յուրաքանչյուր խցում կարող է պատիժ կրել 4 անձ:
Շենքի յուրաքանչյուր հարկում կա լոգարան, որտեղ կա երկու ցնցուղ:
«Վանաձոր» ՔԿՀ-ում գործում է գրադարան, որը տեղակայված է խոհանոցի և ճաշարանի հարակից տարածքում: Գրադարանը համալրված է 799 գրքով, որոնց մոտ 70 տոկոսը ռուսերեն լեզվով են: Բոլոր գրքերը ցուցակագրված են և ազատազրկվածները ունեն ընտրության հնարավորություն:
ՔԿՀ-ն ապահովված է անհրաժեշտ զբոսահրապարակներով: Ազատազրկվածներին օրական մեկ ժամով դուրս են բերում զբոսանքի: Քրեակատարողական հիմնարկն ունի 7 զբոսանքի սենյակ` 20-25 քմ մակերեսով: 8-րդ զբոսասենյակը ձևափոխված է մատուռի:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search