«Սևան» քրեակատարողական հիմնարկ

«Սևան» ՔԿՀ-ն կառուցվել է 1962 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել որպես քրեակատարողական հիմնարկ:
ՔԿՀ-ն նախատեսված է 548 դատապարտյալի համար: Հիմնարկն ունի բավականին մեծ տարածք, որի արտաքին տրամագծով տեղակայված է 8 դիտաշտարակ:


«Սևան» ՔԿՀ-ում կա մեկ կարճատև տեսակցությունների սենյակ, որն ունի մոտ 25 քմ մակերես: Այստեղ տեղադրված է երկու սեղան, հինգ աթոռ և նստարաններ: Միաժամանակ հնարավոր է անցկացնել 2-3 տեսակցություն: Հարազատների հետ երկարատև տեսակցության սենյակները թվով 9-ն են:
«Սևան» ՔԿՀ-ում գործում է հեռախոսակապ, և տեղադրված են հեռախոսներ, որոնցից դատապարտյալները կարող են օգտվել:
Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալները բաշխված են չորս հանրակացարանային մասնաշենքերում, որոնցից յուրաքանչյուրն երկհարկանի է:
Դատապարտյալները պահվում են մեծ սենյակներում, որտեղ նրանց միջին թիվը կարող է հասնել տասի:
«Սևան» ՔԿՀ-ն ունի մեկ բաղնիք` 12 ցնցուղով, ազատազրկվածները լոգանք են ընդունում ըստ ժամանակացույցի` շաբաթը մեկ անգամ::
Գրադարանն ունի 2500 գիրք՝ հիմնականում ռուսալեզու գրականություն է:
Պատժախցերը թվով 7-ն են, գտնվում են առանձնացված վայրում:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search