«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը ամենամեծ » քրեակատարողական հիմնարկն է Հայաստանի Հանրապետությունում։ Այն շահագործման է հանձնվել 1981 թվականին և իր կառուցվածքով չի համապատասխանում ներկայիս պահանջներին։ Հիմնարկն ունի 6 մասնաշենք, որտեղ ազատազրկվածները պահվում են փակ խցերում։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի համար հաստատված է հետևյալ լրակազմը․


 փակ ուղղիչ հիմնարկ - 153 մարդ
 կիսափակ ուղղիչ հիմնարկ - 19 մարդ, (միայն փակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների` տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
 կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 29 մարդ, (միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների` տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
 բաց ուղղիչ հիմնարկ - 22 մարդ
 կալանավորվածներին պահելու վայր -550 մարդ
Ըստ լրակազմի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կարող է պահվել 840 մարդ։
Բոլոր խցերը իրենց չափերով և կահավորանքով միանման են, ունեն 30 քմ մակերես։ Բացառությամբ ցմահ դատապարտյալների խցերի, որտեղ ըստ օրենքի պետք է լինեն տարբերություններ։ Բոլոր խցերը (բացի ցմահ դատապարտյալների խցերից) 8 տեղանի են։
Կարճատև տեսակցությունների համար գործում է երկու տեսակցության սենյակ: Սենյակների մակերեսները տարբեր են` 48քմ և 18 քմ: Երկարատև տեսակցությունների համար նախատեսված է մեկ սենյակ, այն բաղկացած է երեք հատվածից` ննջարանից, խոհանոցից և միջանցքից, կա նաև առանձին սանհանգույց:
Սույն հիմնարկի բոլոր մասնաշենքերում տեղադրված են քարտային տաքսաֆոններ, որոնցից դատապարտյալները օգտվում են շաբաթական մեկ անգամ և հստակ գրված ժամանակացույցով:շ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասը երկհարկանի կառույց է, որը նախատեսված է 50 դատապարտյալի համար և ունի 12 հիվանդածուց:
Սույն հիմնարկում գործում է 29 զբոսահրապարակ, որոնցից 20-ը գտնվում են գլխավոր մասնաշենքի տանիքում, վեցը` շենքի բակում, երկուսը` վեցերորդ մասնաշենքում և մեկը` բուժմասում: Բոլոր զբոսահրապարակները միատեսակ են, ունեն մոտ 30 քմ մակերես:մահճակալի համար և որն, ըստ բուժմասի պետի, կարող է ընդունել մոտ 60 հիվանդ:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գործում է գրադարան, որի մակերեսը 56 քմ է: Գրքերի քանակը կազմում է 6170 կտոր գիրք:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search