«Կոշ» քրեակատարողական հիմնարկ

«Կոշ» ՔԿՀ-ի շենքը կառուցվել է 1959 թվականին և գործել է որպես ավտոմեխանիզացիայի պարկ:  

Հիմնարկը թեև կիսափակ տեսակի է, սակայն շենքային պայմաններով չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին. այն ամբողջովին կիսաբաց տեսակի հիմնարկի կառուցվածք ունի, այսինքն` դատապարտյալները պահվում են ոչ թե խցերում, այլ կացարաններում: 

«Կոշ» ՔԿՀ-ի  շենքը  նախատեսված է 640 դատապարտյալի համար: 

ՔԿՀ-ում կարճատև տեսակցությունների համար նախատեսված է մեկ մեծ սրահ, որի մակերեսը մոտ 40 քմ է: Հիմնարկն ունի երկարատև տեսակցության համար նախատեսված 12 սենյակ: 

Քրեակատարողական հիմնարկում գործում է հեռախոսակապ, որն առանձին մասնաշենքում է: Այստեղ տեղադրված է երկու ավտոմատ հեռախոս, որոնցից դատապարտյալները կարող են օգտվել ամեն օր: 

«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալները պահվում են երեք մասնաշենքերում. Նրանք տեղավորված են հանրակացարաններում` երկու մեծ և մեկ փոքր: Հանրակացարանները եռահարկ են և յուրաքանչյուր հարկն ունի իր խաղասենյակը:

 Դատապարտյալները պահվում են տարբեր չափերի սենյակներում, յուրաքանչյուրում` 10-60 մարդ: Սենյակներում մահճակալները երկհարկանի են: 

ՔԿՀ-ում գործում է մեկ բաղնիք: Ազատազրկվածները լոգանք են ընդունում ըստ ժամանակացույցի` շաբաթը մեկ անգամ: Բաղնիքի ընդհանուր մակերեսը 85 քմ է, որից 25 քմ-ը հանդերձարանի տարածքն է, իսկ 60 քմ-ը` լողասենյակինը: Լողասենյակն ունի 16 լոգախցիկ, որոնք միմյանցից բաժանված են միջնապատերով: Բաղնիքն ունի մոտ 420 լիտրանոց վեց հատ բաք, որոնք ամռան ամիսներին տաքացվում են արևի ճառագայթներով: 

ՔԿՀ-ի գրադարանն ունի 4800 գիրք: Այստեղ հայերեն լեզվով գրականության պակաս է զգացվում: Ամեն շաբաթ գրադարանը ստանում է օրաթերթեր տարբեր խմբագրություններից:

«Կոշ» ՔԿՀ-ի շենքը կառուցվել է 1959 թվականին և գործել է որպես ավտոմեխանիզացիայի պարկ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search