«Գորիս»

«Գորիս» քրեակատարողական հիմնարկը ամենահին շինությունը ունեցող հիմնարկն է: Կառուցվել է 1812թվականին, իսկ 1870թվականիցից գործում է որպես բանտ: Ներկայումս հիմնարկը հանդիսանում է փակ տիպի ՔԿՀ, սակայն իր մեջ պարունակում է նաև կիսափակ, կիսաբաց և բաց տիպեր:


Հիմնարկն ունի 3 դիտակետ, պատերի վրա արտաքին տրամագծով տեղակայված են տարբեր տեսակի անվտանգության համակարգեր` փշալար և շոկային հոսանքալարեր:
«Գորիս» ՔԿՀ-ի լրակազմը 170 մարդ է` ավելացրած Մեղրիի տեղամասի 50 տեղը.
 փակ ուղղիչ հիմնարկ - 110 մարդ
 կիսափակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ
 կիսաբաց ուղղիչ հիմնարկ – 10 մարդ
 բաց ուղղիչ հիմնարկ - 5 մարդ
 կալանավորվածներին պահելու վայր -35 մարդ
Հիմնարկը երկհարկանի շինություն է, որը կառուցված է ցեխի և թեփի խառնուրդից պատրաստված ծեփանյութով: Այն բաղկացած է 37 խցից, որոնցից 2-ը նախատեսված են բուժմասի համար, իսկ 1-ը գործում է որպես կարանտինային խուց:
Հիմնարկի խցերը տարբեր չափսերի են՝ 2-ից մինչև 12 տեղանոց: Խցերում միջինը պահվում է 6-7ազատազրկված:
Կարճատև տեսակցությունների սենյակը գտնվում է հիմնարկի բնակելի գոտու սկզբնամասում: Այն իրենից ներկայացնում է մոտ 20-25քմ-անոց տարածք: Երկարատև տեսակցությունների սրահը գործում է նույն գոտում, և իրենից ներկայացնում է 2 նույն չափի սենյակ` մոտ 15քմ մակերեսով:
Հիմնարկի առաջին մասնաշենքում կա հեռախոս համար նախատեսված 1 հեռախոսախցիկ: Եվս մեկը տեղադրված է 2-րդ հարկում: Հեռախոսակապից կարելի է օգտվել 15 րոպե մինչև ժամը 18:00-ը` ըստ նախապես կազմված ժամանակացույցի:
Գրադարանը գտնվում է հիմնարկի առաջին հարկում: Այն 12-13քմ մակերես ունեցող սենյակ է: Գրադարանում կա 1308 գիրք` մեծամասամբ ռուսական գրականություն:
Զբոսանքի համար հիմնարկն ունի 4 զբոսահրապարակ` մոտ 30-35քմ մակերեսով: Բոլոր զբոսահրապարակները գտնվում են առաջին հարկում, վերևից ծածկված են վանդակաճաղերով և ներսում ունեն մեկական նստարան:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search