«Դատապարտյալների հիվանդանոց»

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկն գտնվում է Երևան քաղաքում։ Այն միակ մասնագիտացված բուժհաստատությունն է քրեակատարողական համակարգում։ Այստեղ ազատազրկվածները տեղափոխվում են՝ նրանց բուժումը ՔԿՀ-ների բուժմասերի պայմաններում կազմակերպելու անհնարինությնա դեպքում։ Այստեղ են բերվում բոլոր այն հիվանդ դատապարտյալները, ովքեր ունեն առողջական լուրջ խնդիրներ. հիվանդները կարող են տեղավորվել նաև քաղաքացիական հիվանդանոցներում համապատասխան հսկողության ներքո:


«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկն ունի երեք լոկալ գոտի, յուրաքանչյուր գոտում տեղավորված է մի քանի բաժանմունք։ Առաջին գոտում` վիրաբուժական, ատամնաբուժական,ֆունկցիոնալ ախտորոշման և ֆիզիոթերապևտիկ և, երկրորդ գոտում` ինֆեկցիոն, հոգեբուժական, թերապևտիկ, երրորդ գոտում` թոքախտաբանական, նարկոլոգիական, ռենտգենաբանական և կլինիկակենսաբանական:
Դեղագործական բաժանմունքը գտնվում է հիմնարկի տարածքում, սակայն լոկալ գոտիներից դուրս։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի համար հաստատված է հետևյալ լրակազմը․
 Բուժական ուղղիչ հիմնարկ 424 մարդ
 Փակ ուղղիչ հիմնարկ 6 մարդ
 Կիսաբաց ուղղիչ հիմնարկ 15 մարդ
 Բաց ուղղիչ հիմնարկ 10 մարդ
 Կալանավորվածներին պահելու վայր 6 մարդ
ՔԿՀ-ն նախատեսված է 460 դատապարտյալի համար, սակայն գործնականում այստեղ հնարավոր է ընդունել միայն 298 հիվանդ:
Վիրաբուժական բաժանմունքը գտնվում է 1828 թվականին կառուցված եռահարկ մասնաշենքում։ Վիրաբուժական բաժանմունքը ապահովում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում կալանավորված և դատապարտված անձանց ավելի բարձր որակի մասնագիտեցված բուժօգնությունը։ Բաժանմունքի բժիշկ-մասնագետները կատարում են պարբերական այցեր այլ ՔԿՀ-ներ՝ վիրաբուժական միջամտությունների կարիք ունեցող ազատազրկվածներին զննելու և համապատասխան բուժումը կազմակերպելու համար։ Անհրաժեշտության դեպքում բաժանմունքի օգնում են նաև քաղաքացիական բուժհաստատություններում աշխատող բժիշկ-խորհրդատուները։ Խիստ անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան սարքավորումների անհրաժեշտության և հետվիրահատական բարդ ընթացքը վերահսկելու համար հիվանդները տեղափոխվում են նեղ մասնագիտական բաժանմունքներ ունեցող քաղաքացիական հիվանդանոցներ։
Ատամնաբուժական բաժանմունքը գտնվում է նույն գոտում ինչ վիրաբուժական բաժանմունքը, և 2008 թվականին տեղաձոխվել է նոր վերանորոգված մասնաշենք։ Ատամնաբուժական բաժանմունքը կատարում է․
 Վիրաբուժական միջամտություն
 Թերապևտիկ միջամտություններ
 Օրթոպեդիկ միջամտություններ
Բաժանմունքում կատարվում են նաև դիմածնոտային վիրաբուժական միջամտություններ։
Ֆունկցիոնալ ախտորոշման և ֆիզիոթերապևտիկ բաժանմունքում կատարում են սոնոգրաֆիկ հետազոտություններ ինչպես նաև սէլեկտրասրտագրություն։
Ինֆեկցիոն բաժանմունքում բուժվում են հեևյալ հիվանդություններ ունեցող ազատազրկվածները
 ՄԻԱՎ/ՁԻԱՀ
 Հեպատիտ
 Էնտերոկոլիտ, քրոնիկ կոլիտ
 Մաշկային և վեներական
Այստեղ են քրեակատարողական համակարգում պահվում բելեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ ազատազրկվածները, որոնք կազմում են բաժանմունքի հիվանդների գերակշիր մասը։
Թերապևտիկ բաժանմունքը գտնվում է առանձին մասնաշենքում։ Բաժանմունք ընդունվում են անհապաղ միջամտության կարիք ունեցող հիվանդներ։
Թաքախտաբանական բաժանմունքը գտնվում է ներ կառուցված մասնաշենքում։ Մասնաշենքի հիվանդները մեկուսացված են մյուս բաժանմունքի հիվանդներից, նրանք ունեն առանձին զբոսանքի համար նախատեսված բակ։ Թաքախտաբանական բաժանմունքում տեղադրված է նաև առանձին ավտոմատ հեռախոս՝ միայն այդ բաժանմունքի հիվանդների համար։
Նարկոլոգիական բաժանմունքը գտնվում է նույն շենքում, ինչ թաքախտաբանական բաժանմունքը, սակայն նարկոլոգիական բաժանմունքի համար կառուցված է առանձին մասնաշենք։ Բաժանմունքում բուժվում են ալկոհոլամոլությամբ և թմրամոլությամբ տառապող հիվանդներ։ Հիմնականում այդ հիվանդները ուղարկվում են բուժման՝ համաձայն դատարանի կողմից ընդունավծ ՀՀ Քրեական օրենսգրքի 97 հոդվածով նախատեսված հարկադիր բուժման որոշման։
Կլինիկակենսաբանական լաբարատոր բաժանմունքը սպասարկում է հիմնարկի վեց կլինիկական բաժանմունքները։ Բաժանմունքում կատարվում են հետևյալ լաբարատոր զննությունները․
 Մեզի ընդհանուր զննություն
 Արյան ընդհանուր զննություն
 Արյան կենսաքիմիական զննություն
 Կոպրոլոգիա
 Քսուքի զննություն
 Շճաբանություն
 Իմունաբանական զննություն
Դեղագործական բաժանմունքը ստանում է պետբյուջեի միջոցներով քրեակատարողական համակարգի համար գնված ամբողջ դեղորայքը, բուժգործիքները, լաբորատոր պարագանները և այլ բուժպարագանները։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն ունի 2 կարճատև տեսակցությունների սենյակ, որոնց մակերեսները փոքր են` հասնում են մինչև 20 քմ-ի: Սույն հիմնարկում կա չորս երկարատև տեսակցության սենյակ:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գործում է 4 քարտային հեռախոսակապի հանգույց։ Յուրաքանչյուր լոկալ գոտում տեղադրված է մեկական հեռախոս, լրացուցիչ մեկ հեռախոս էլ տեղադրված է աառանձին տուբերկուլոզային բաժանմունքում, քանի որ այդ բաժանմունքի հիվանդները առանձնացված են իրենց գոտու մյուս հիվանդներից։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search