«Արթիկ»

«Արթիկ» ՔԿՀ-ն կառուցվել է 1950-ական թվականներին: Այս հիմնարկը հանդիսանում է ունիվերսալ տեսակի հիմնարկ, այսինքն` իր մեջ պարունակում է ուղղիչ հիմնարկների բոլոր տիպերը` բաց, կիսաբաց, կիսափակ, փակ: «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկը փակվելէ 2004 թվականինևվերաբացվել 2007 թվականին:

Հիմնարկը նախատեսված է 373 դատապարտյալի և կալանավորի համար:  Քրեակատարողական հիմնարկը գտնվում է բարձր լեռնային գոտում։ Հիմնարկը 2006 թվականին վերանորոգվեց և այնտեղ համապատասխան պայմաններ ստեղծվեցին դատապարտյալներին խցային պայմաններում պահելու համար։

«Արթիկ» քրեակատարողականհիմնարկի համար հաստատված է հետևյալ լրակազմը․

-       փակ ուղղիչ հիմնարկ - 142 մարդ

-       կիսափ ակուղղիչ հիմնարկ - 15 մարդ

-       կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 141 մարդ

-       բաց ուղղիչ հիմնարկ - 25 մարդ

-       կալանավորվածներին պահելու վայր -50 մարդ

Հիմանրկը բաղկացած է հինգ մասնաշենքից, որոնցից մեկը ծառոյում է որպես քննչական մեկուսարան, և այնտեղ պահվում են միայն կալանավորված անձիք, 2-4 մասնաշենքերը փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներ են, որտեղ պահվում են միայն դատապարտյալները։ 5-րդ մասնաշենքը կիսաբաց ուղղիչ հիմնարկ է։

Կարճատև տեսակցությունները “Արթիկ” ՔԿՀ-ումտեղիենունենումշուրջ 60 քմմակերեսունեցողսենյակում: Հիմնարկնունիերկարատևտեսակցությանհամարնախատեսված 5 սենյակ:

«Արթիկ» ՔԿՀ-իյուրաքանչյուրմասնաշենքումտեղադրվածէմեկականհեռախոսևբանտարկյալներըօգտվումենդրանցիցըստսահմանվածգրաֆիկի: Ադմինիստրացիայիթույլտվությամբդատապարտյալներըկարողեննաևզանգերկատարելսահմանվածգրաֆիկիցդուրս:

«Արթիկ» ՔԿՀ-ի կիսաբաց տիպի խցերի մակերեսները տարբեր են՝ 12 քմ մինչև 30 քմ, որտեղ պահվում են 2-8 դատապարտյալ։ Ընդհանուր առմամբ ապահովվում են 4 քմ տարածքը յուրաքանչյուր դատապարտյալի համար։

Կալանավորներ և դատապարտյալներ պահելու վայրի խցերը նախատեսված են 2-4 ազատազրկված պահելու համար։

Մեկուսարանի, ինչպեսնաևկիսափակևկիսաբացուղղիչհիմնարկներիխցերընույնանմանեն` 10 քմ (երկուտեղանոց) և 16 քմ (4 տեղանոց) մակերեսներունեցողխցեր:

Մեկուսարանը և երեք կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկների մասնաշենքերը նմանատիպ են` երկհարկանի շինություններ են, որոնցից յուրաքանչյուրում տեղավորվում է շուրջ 50 դատապարտյալ:

 Գրադարանը գտնվում է կիսաբաց ուղղիչ հիմնարկի մասնաշենքում: Այստեղպահվում է ավելի քան 3400 կտոր գիրք: Բոլոր գրքերը ցուցակագրված են և ազատազրկվածները ունեն ընտրելու հնարավորություն։  Գրադարանի տարածքը կազմում է 20-30 քմ։ Գրադարանը դատապարտյալների ուժերով վերականգնվել է։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search