«Աբովյան» ՔԿՀ-նկառուցվել է 1958 թվականին և նախատեսված է եղել միայն անչափահաս դատապարտյալների համար: 1991 թվականից սկսած «Աբովյան» ՔԿՀ- ում պահվում են նաև կին կալանավորներն ու դատապարտյալները:
Ներկայումս այս հիմնարկը հանդիսանում է ունիվերսալ տեսակի հիմնարկ, այսինքն` այստեղ առկա են բոլոր տիպերը` բաց, կիսաբաց, կիսափակ, փակ:
Անչափահասները այստեղ են ուղարկվում 14 տարեկանից սկսած և կարող են պատիժը կրել մինչև 21 տարեկան հասակը՝ անձնական դիմումի հիման վրա: Հիմնարկն ունի երեք գոտի.
- Կալանավորվածներին պահելու վայր, ուր նույն շենքում, բայց տարբեր խցերում պահվում են կալանավորված կանայք և անչափահասները
- Կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ կանանց գոտի
- Հիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ տղա անչափահասների գոտի
ՔԿՀ-ն նախատեսված է 250 ազատազրկված պահելու համար, այդ թվում՝ 100 կալանավորվածի և 150դատապարտյալի:
«Աբովյան» ՔԿՀ-ն բաժանված է երեք մասնաշենքի`մեկուսարանի, կանանց համար նախատեսված մասնաշենքի և անչափահաս դատապարտյալների համար նախատեսված մասնաշենքի:
«Աբովյան»ՔԿՀ-ում գոյություն ունեն երկու տիպի կացարաններ, կալանավորվածներին պահելու վայրերում և դրանք խցեր են, կիսաբաց ուղղիչ հիմնարկներում՝ հանրակացարաններ: Կանանց համար նախատեսված հանրակացարանում՝ 200 քմ մակերոսով տարածք է, որտեղ առանձին մեծ սենյակ է հատկացված հեռուստացույց դիտելուհամար:
Մեկուսարանի խցերն ունեն տարբեր մակերեսներ` 10 քմ-ից մինչև 16 քմ: Դրանցում պահվում է 2-4 կալանավոր, և ընդհանուր առմամբ յուրաքանչյուր կալանավորի համար ապահովվում է 4 քմ տարածք: Մեկուսարանի տարածքում գործում է բուժկետ:
Կարճատև տեսակցությունների համար «Աբովյան» ՔԿՀ-ում նախատեսված է երեք նորակառույց սենյակ, որոնց ընդհանուր մակերեսները 12 քմ-ից 24 քմեն: Հիմնարկնունի 4 երկարատև տեսակցության սենյակ:
«Աբովյան»ՔԿՀ-ում գործում է 3 գրադարան: Կանանց համար նախատեսված կիսաբաց ուղղիչ հիմանրկում տեղակայված է հիմնարկի հիմնական գրադարանը, որն ունի մոտ 1500 կտոր գիրք: Բոլոր գրքերը ցուցակագրված են, և ազատազրկվածներն ունեն ընտրելու հնարավորություն: Փոքր գրադարաններ կան նաև կալանավորվածներին և անչափահասներին պահելու գոտում: Հատկապես կալանավորվածների գոտու գրադարանը չի կարողանում բավարարել պահանջները և համալրման կարիք ունի: