ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը տարիներ շարունակ բարձրաձայնել է և շարունակում է բարձրաձայնել քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցվածության խնդիրը։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է բժիշկների ընդունելություն:

Խմբի անդամության թեկնածու կարող են առաջադրել ընդհանուր բժշկության ֆակուլտետի բակալավրիատը ավարտած անձիք:

2016 թ․ փետրվարի 25-ին դիտորդական խմբի անդամներ Ս. Գաբրիելյանը, Հ. Հարությունյանը և խմբի փորձագետ Ա. Սաքունցը կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ կալանավոր Վարդգես Գասպարիի պահման պայմանների և անվտանգության երաշխիքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով: Այցելության ժամանակ Վարդգես Գասպարին գտնվում էր 06-րդ խցում, որտեղ պահվում է նաև Գևորգ Սաֆարյանը։ 
Հիշեցնենք, որ նախօրեին խումբը այցելել էր Վ. Գասպարիին։ Վերջինս տեղեկություն էր տարածել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր հանդեպ դրսևորված բռնության և ճնշումների վերաբերյալ:

2016 թվականի մարտի 3-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ Ռ. Սարգսյանը, Ռ. Ռևազյանը, ինչպես նաև փորձագետ Ա. Իշխանյանն այցելություն են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

2016 թվականի մարտի 2-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ Ռ. Սարգսյանը և Ա. Զալյանն այցելություն են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search