ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ), համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով, ՀՀ արդարադատության նախարարությանը խնդրել են տրամադրել տեղեկույթ 2021 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց շրջանում արձանագրված մահերի ընդհանուր քանակի, մահվան դեպքերի պատճառների, մահվան դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի, հայտարարված հացադուլների քանակի, փախուստի և փախուստի փորձերի ընդհանուր թվի, ինքնավնասման և ինքնասպանության արձանագրված դեպքերի, դրանց դրսևորման եղանակների և պատճառների, քրեակատարողական հիմնարկների վարչակազմի կողմից ինքնավնասումների և ինքնասպանության դեպքերի առնչությամբ՝ դրանց պատճառները պարզելու, հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով կատարված ծառայողական քննությունների կամ ուսումնասիրությունների, ինքնասպանություն կատարած անձանց գործերով հարուցված քրեական գործերի, քրեակատարողական ծառայողների պատճառով կամ մեղավորությամբ կատարված (եթե այդպիսիք կան) ինքնավնասման և ինքնասպանության դեպքերի վերաբերյալ։
ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ 2021 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է․
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ), հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարի 21․ 04․ 2021 թ․ Թիվ 163-Լ հրամանով հաստատված Թիվ 2 հավելվածով սահմանված «Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմելու» ուղեցույցը (այսուհետ՝ Ուղեցույց), դիմել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ տեղեկանալու, թե որքան է կազմում ՊՈԱԿ-ի անձնակազմի թիվը, նշված անձնակազմից քանի անձ է մասնակցել Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության վերաբերյալ վերապատրաստումներին, որքան անձ կարիք ունի անցնելու վերապատրաստումներ, արդյոք բժշկական զննության արձանագրությունը բոլոր բուժաշխատողներն են կազմում, թե այդ իրավասությամբ օժտված է բուժաշխատողների կոնկրետ խումբ (եթե կոնկրետ խումբ՝ նշել այդ խմբի աշխատակիցների թիվը), արդյոք տվյալ աշխատանքը չի ավելացնում բուժաշխատողի աշխատանքային ծավալը և արդյոք քննարկվել է տվյալ բուժաշխատողների լրացուցիչ վարձատրության հարցը (արդյոք լրացուցիչ վարձատրությունն արդարացված չէ)։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից պատասխան գրությամբ հայտնել են, որ 26․ 01․2022 թ․ դրությամբ ՊՈԱԿ-ի աշխատակիցների թիվը 185 է և մինչ օրս Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության վերաբերյալ վերապատրաստումներին մասնակցել է 150 անձ (բժիշկներ, բուժքույրեր/բուժակներ)։
Ավելին …
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ), անհրաժեշտությունից ելնելով դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ տեղեկանալու` արդյոք Քովիդ-19 համավարակի դրական ախտորոշումը հաստատվելուց հետո ազատազրկված անձինք անմիջապես տեղափոխվում են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, թե ոչ։ Եթե ոչ, ապա հիվանդության սրացման որ աստիճանի դեպքում է անձը տեղափոխվում հիվանդանոց (բարձր ջերմություն, թոքաբորբ, սատուրացիայի որոշակի աստիճան և այլն)։ Արդյոք առկա է ուղեցույց, որով առաջնորդվում են ՀՀ ԱՆ «քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժաշխատողները՝ Քովիդ-19 համավարակի դրական ախտորոշում ունեցող անձանց հիվանդանոց տեղափոխելիս։ Խմբի անդամներն ուղեցույցի առկայության դեպքում խնդրել են տրամադրել դրա վերաբերյալ տեղեկատվություն (հղում և այլն), ինչպես նաև Քովիդ-19–ով պայմանավորված մահվան դեպքերի վերաբերյալ որոշ տվյալներ հայտնել՝ հիմնարկ, տարիք, կարգավիճակ (կալանավորված անձ, դատապարտյալ), ուղեկցող կամ խրոնիկական հիվանդությունների առկայություն, դրական հաստատման օր, հոսպիտալացման օր, կլինիկական ախտանշաններ՝ ջերմություն, սատուրացիա, թոքաբորբ և այլն:
ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ հայտնել են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ COVID-19 ախտորոշմամբ բոլոր ազատազրկված անձինք, ախտորոշումը հաստատվելուց անմիջապես հետո, քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել են արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ մեկուսացման և բուժման նպատակով, բացառությամբ 4-ի, որոնք առողջապահական մարմինների բուժական հիմնարկներ են տեղափոխվել անմիջապես քրեակատարողական հիմնարկից:
Ավելին …

Երեկ՝ 2022 թ․ փետրվարի 3-ին, հեռավար ձևաչափով կայացավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) հերթական նիստը։ Նիստին մասնակցում էր Խմբի նախագահը, անդամները և աշխատակազմը։
Խմբի անդամները նիստի ընթացքում քննարկեցին օրապահիկներին, ամենամյա զեկույցին, պլանային այցերին, դրանց արդյունավետ կազմակերպմանը, նոր անդամներ ներգրավվելուն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական որոշ հարցեր։
Խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը բարձր գնահատեց անդամների ակտիվ մասնակցությունը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ), հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ նշված քրեակատարողական հիմնարկների բազմաթիվ աշխատակիցներ կանգնած են աշխատանքը կորցնելու և, հետևաբար, մի քանի տարուց՝ որպես քրեակատարողական ծառայող, կենսաթոշակի անցնելու հնարավորությունից զրկվելու խնդրի առջև, խնդրում են տեղեկացնել, թե ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները քանի աշխատակից ունեն, նշված աշխատակիցներից քանիսն են ազատվելու աշխատանքից, իսկ քանիսը տեղափոխվելու այլ աշխատանքի և ինչպես է լուծվելու մի քանի տարուց կենսաթոշակի անցնող անձանց հարցը, ովքեր պետք է ազատվեն աշխատանքից։
ՀՀ արդարադատության նապարարույունից պատասխան գրությամբ տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում առկա էր 167 աշխատակցի հաստիքային միավոր, իսկ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում՝ 120 աշխատակցի հաստիքային միավոր: Ի դեպ, ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում համատեղ թափուր է եղել 28 հաստիքային միավոր։
Ավելին …