ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ զրուցել են ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) Արմավիրի ստորաբաժանման աշխատակիցների հետ և պարզել, որ ազատազրկված անձանց հիվանդանոց են տեղափոխում այդ թվում, երբ սատուրացիան 90-80-ի միջակայքում է, մինչդեռ սատուրացիայի նորման 94 և բարձրն է: Քովիդ-19–ով հիվանդ լինելու դեպքում եթե այն 94-ից ցածր է, նշանակում է օրգանիզմում թթվածնի քանակը չի բավարարում, և օրգանիզմը սկսում է թթվածնի քաղց ապրել:
Անհանգստացած այս տեղեկությունից՝ Դիտորդների խումբը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ պարզելու համար, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժաշխատողները՝ անձանց հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ կարծիք ներկայացնելիս (տվյալ դեպքում սատուրացիայի որ մակարդակի դեպքում պետք է անձին տեղափոխել հիվանդանոց)։
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել ազատազրկված Ս. Մ-ի հետ։ Զրույցի ընթցքում վերջինս հայտնել է, որ իր քրեական գործով պայմանավորված՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կատարել է ինքնավնասում և ցանկացել է հայտարարել հացադուլ, ինչի պատճառով վիճաբանություն է ծագել իր և հիմնարկի աշխատակիցների միջև։ Արդյունքում հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել։ Նրանց թվում է եղել նաև Ա․ Հ-ը: Միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն և հարուցվել է քրեական գործ։
Միջադեպից հետո, արգելված իրեր առգրավելու նպատակով դատապարտյալի խցում կատարվել է խուզարկություն, որին մասնակցել է նաև Ա․ Հ-ը։ Ս. Մ-ն նշել է, որ չի ցանկանում առնչվել Ա․ Հ-ի հետ, քանի որ իր դեմ ներկայացրել է հաղորդում։
Դիտորդների խմբի անդամները հարցը քննարկել են հիմնարկի պետի հետ, ով հայտնել է, որ Ս․ Մ-ն իր մոտ պահում է արգելված իրեր՝ հեռախոս, ինքնաշեն կտրող գործիքներ, սակայն երբ դրանք առգրավվում են, ինքնավնասում է կատարում: Մի քանի oր առաջ վերջինիս խցում կատարվել է խուզարկություն և հայտնաբերվել է ծակող-կտրող իր՝ դանակ։
Ավելին …
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Վթարային շենք, անմարդկային պայմաններ «Աբովյան» ՔԿՀ-ում» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը, Դիտորդների խմբի անդամ Լուիզա Վարդանյանը, ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանը և Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանը։
Զարուհի Հովհաննիսյանը, սկսելով քննարկումը, նշեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ հիմնարկի՝ կալանավորված և խցային պայմաններում պահվող անձանց համար նախատեսված մասնաշենքը (մեկուսարանի շենք) ներկա դրությամբ պիտանի չէ բնակության համար, և նման պայմաններում անձանց պահելը անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորում է։
Ավելին …
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, հեռավար ձևաչափով կայացավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) հերթական նիստը։
Օրակարգում մի շարք հրատապ հարցեր էին, մասնավորպես՝ խմբի կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկի վերջնական մշակում, Աբովյան ՔԿՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ դիրքորոշման և հետագա քայլերի պլանավորում, ՔԿՀ-ների փակման և հնարավոր զարգացումների հետ կապված հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակում և այլ հարցեր։
Խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը բարձր գնահատեց անդամների ակտիվ մասնակցությունն ու հանդիպման կառուցողական ընթացքը։
ՀՀ կառավարության որոշմամբ 2022 թ-ի հունվարի 1-ից ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների (այսուհետ՝ Հիմնարկներ) գործունեությունը կդադարեցվի, ինչի համատեքստում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը դատապարտյալների տեղաբաշխման և այլ հարցերի վերաբերյալ որոշ մտահոգություններ ունի։ Ուստի, ՀՀ արդարադատության նախարարությանը հարցում է կատարել՝ տեղեկանալու համար, թե ինչ կարգով է կատարվել նշված Հիմնարկների դատապարտյալների տեղաբաշխումը այլ քրեակատարողական հիմնարկներ, արդյոք տեղաբաշխման գործընթացն իրականացնելիս հաշվի է առնվել դատապարտյալների կարծիքը, ինչ կարգով է կատարվել խոցելի խմբերի տեղաբաշխումը (հաշմանդամություն ունեցող անձինք, քրեական ենթամշակույթի հետ խնդիրներ ունեցող անձինք, նույնասեռականներ և այլն), որքան քրեակատարողական հիմնարկի աշխատակից է աշխատում նշված քրեակատարողական հիմնարկներում, քանիսն են տեղափոխվում այլ աշխատանքի և քանիսն են ընդհանրապես զրկվում աշխատանքից։
Ավելին …