2018թ. նոյեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հանդիպել է Միջազգային բանտային բարեփոխումների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը և քարտուղար Դավիթ Սիմոնյանը:

Հանդիպման ժամանակ Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական համակարգի ընդհանուր խնդիրները, վերջին շրջանում արձանագրված փոփոխությունները և դրանց զարգացման միտումներն ու հեռանկարները:

Միջազգային բանտային բարեփոխումների ներկայացուցիչները խոսել են Վրաստանի բանտերում կոռուպցիայի և քրեական մշակույթի դեմ պայքարի փորձից:

2018թ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին Դիտորդների խմբի քարտուղար Դավիթ Սիմոնյանը, անդամներ Արայիկ Զալյանը, Օֆելյա Զալյանը, Հասմիկ Հարությունյանը, Հայկ Թադևոսյանը, Արա Ղարագյոզյանը, Սերգեյ Գաբրիելյանը, Ռոբերտ Ռևազյանը, Նարե Հովհաննիսյանը, Զառա Հովհաննիսյանը և Անահիտ Մկրտչյանը:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search