hul 13ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ հանդիպել են նաև Հ․Բ․-ին: Վերջինս շուրջ 2 ամիս է պահվում է ՔԿՀ-ի N-րդ մասնաշենքում՝ միայնակ: ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 34-104 (սպանության փորձ) հոդվածի հատկանիշներով, միևնույն ժամանակ նա մեղադրվում է ՔԿՀ-ի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Ըստ Հ.Բ.-ի՝ իր և աշխատակիցների միջև կա ընդհանուր լարվածություն, քննիչի կողմից որոշում է կայացվել տեսակցություններն արգելելու վերաբերյալ, սակայն, գործով բոլոր վկաները կամ «Արմավիր» ՔԿՀ-ի հսկիչներ են, կամ դատապարտյալների, որի պատճառով իր նկատմամբ կան որոշակի ճնշումներ:

hul 102017 թվականի հուլիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը։

Նիստի ժամանակ Խմբի նախագահ Արայիկ Զալյանը ամփոփեց 2016 թվականի հունիսց մինչ օրս իրականացրած աշխատանքները, ինչպես նաև ներկայացրեց իր գործունեության հաշվետվությունը Խմբին։ Հաշվետվության ներկայացումից հետո տեղի ունեցավ Խմբի նախագահի ընտրություններ և Արայիկ Զալյանը միաձայն վերընտրվեց, որպես նախագահ մեկ տարի ժամկետով։

hun 19ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ հանդիպել են դատապարտյալ Ա․Ա․-ին: Վերջինս այցելության օրվանից մոտ 10 օր առաջ կատարել էր ինքնավնասում՝ թուք էր ներարկել ոտքի մեջ: Ինքնավնասումը կապված էր այն հարցի հետ, որ մեկ ամիս առաջ դիմել էր ՔԿՀ-ի պետին՝ այլ ՔԿՀ տեղափոխվելու խնդրանքով, սակայն խնդրանքը մերժվել էր: Դիտորդների հետ հանդիպելու պահին Ա.Ա․ժի ոտքն այտուցված էր և դժվարությամբ էր քայլում: Ըստ Ա.Ա․-ի, ՔԿՀ-ում որևէ բուժօգնություն չեն ցուցաբերում, մտավախություն ունի, որ մի քանի օր ևս բուժօգնություն չցուցաբերելու արդյունքում, հնարավոր է ոտքը հեռացնեն:


hun 102017 թվականի հունիսի 9-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները հանդիպում են ունեցել Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության ներկայացուցիչների հետ։

2017 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը։

Նիստի ժամանակ քննարկվեցին վերջին շրջանում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրված մի շարք խնդիրներ, նրանց հավանական լուծումները, ինչպես նաև ընթացիկ այն գործերը, որոնց ընթացքին հետևում են թե՛ խմբի իրավաբանը և թե՛ գործերը վարող դիտորդները։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search