ՀՀ արդարադատության նախարարnության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը մոտ մեկ տարի է բարձրաձայնում է Դիտորդների խմբի աշխատանքի սահմանափակումների, խոչընդոտումների վերաբերյալ։ Դիտորդների Խումբը ստանում է բազմաթիվ ահազանգեր ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանցից և նրանց հարազատներից՝ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ, սակայն, այցելություններ կատարելիս Խմբի աշխատանքները խոչընդոտվում են ՀՀ ԱՆ ՔԿՀ աշխատակիցների կողմից։

mart 62017 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները այցելություն են կատարել «Երևան Կենտրոն» ՔԿՀ: 

Այցելություն կատարվել է 03.05.2017թ-ին մամուլում տեղ գտած հայտարարության հիման վրա՝ «Վահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է»:

Անդամների ցանկությանը՝ հանդիպել և զրուցել Վ Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. Շիրխանյանի տեսակցությունների կապակցությամբ առկա է քննիչի որոշում, որով արգելվում է վերջինիս կապը արտաքին աշխարհի հետ: Այդ արգելքը տարածվել է նաև հասարակական դիտրոդների նկատմամբ:

petr 152017 թվականի փետրվարի 14-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն cialisfrance24.com իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներն ահազանգի հիման վրա այցելություն են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Խմբի անդամները այցելության ընթացքում ցանկություն են հայտնել տեսակցել Արթուր Սարգսյանին, սակայն, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի անձնակազմը տեղեկացրել է դիտորդներին, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ առկա է քննիչի որոշում՝ կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ, իսկ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների՝ խուց մտնելը կամ ազատազրկված անձին առանձին հանդիպելը հավասարազոր է տեսակցության:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search