dekt 2 12016 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի 2014-2015 թվականների հաշվետվության շնորհանդես քննարկումը։

Շնորհանդես-քննարկմանը մասնակցում էին` արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կազմ վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների, միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների, դիվանագիտական առաքելություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ։ 

hul 142016 թվականի հուլիսի 8-ին Դիտորդների Խմբի անդամներ՝ փաստաբաններ Ռ․Ռևազյանը, Ա․ Ղարագյոզյանը ստացել են 2016թ․ հունիսի 29-ի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումը։

Ռ․Ռևազյանը, Ա․ Ղարագյոզյանը ստանձնել են  ազատազրկվածներ`Ա.Մ.-ի, Ա.Հ-ի և Մ.Մ.-ի իրավունքների պաշտպանությունը։ 2016թ. հունիսի 12-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի թիվ 00 խցի կալանավորներ՝ Տ.Ե.-ի, Ա.Հ.-ի և Մ.Մ.-ի նկատմամբ կիրառել են հատուկ միջոց` ռետինե մահակ։ Բժշկական տեղեկանքում նշված էր, որ կատարվել է մարմնական զննություն՝ Տ.Ե.-ի և Ա.Մ.-ի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Մ.Մ.-ի աջ և ձախ նախաբազուկների շրջանում եղել են քերծվածքներ, արյունազեղումներ, այտուցներ: Ա.Հ.-ի ձախ նախաբազկի, բազկի և ձախ ազդրի շրջանում եղել են քերծվածքներ, արյունազեղումներ, այտուցներ, վնասվածքներ: Գործի շրջանակներում Դիտորդների Խմբի անդամներ՝ փաստաբաններ Ռ․Ռևազյանը, Ա․ Ղարագյոզյանը 2016 թվականի հունիսի 23-ին հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել հատուկ քննչական ծառայություն։  Գործի վերաբերյալ մանրամասն նյութը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://pmg.am/hy/news/successful-cases/239-2016-07-08-11-22-23

hul 82016թ. հունիսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները այցելություն են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ԿՔՀ: Ըստ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշատակիցների, 2016թ. Հունիսի 12-ին թիվ 00 խցի ազատազրկվածներ Տ. Ե.-ի, Ա. Հ.-ի և Մ. Մ.-ի նկատմամբ կիրառել են հատուկ միջոց` ռետինե մահակ: Ըստ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալի 2016թ. հունիսի 12-ին թիվ 00 խցում ազատազրկվածները ծխախոտ են պահանջել, աղմկել են, չեն ենթարկվել, անհասցե հայհոյել են, որից հետո զգուշացում են ստացել, որ նման պահվածքը չդադարեցնելու դեպքում կկիրառվի հատուկ միջոց:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search